Ողբերգական ավտովթար՝ Աշտարակ-Ապարան ճանապարհին

Նոյեմբերի 4-ին, ժամը 09:35-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Range Rover» (վարորդ՝ Շ. Ս., ծնված 1995թ․) և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, վերջինիս վարորդը տեղում մահացել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով, իսկ ուղևորներ Կ. Ս-ն (ծնված 1982թ․), Է. Թ-ն (ծնված 1991թ․) և «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Ա-ն (ծնված 1961թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ:
Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան և փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները։
Փրկարարները դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։



Հրդեհ՝ Մեծ Մանթաշում. հայտնաբերվել է տղամարդու մարմին
97Երեկ, 17:54
Թուրքիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել 33 մարդ
172Երեկ, 10:40
Պարտքի պատճառով ազգականը սպանել է ազգականին
19930.05.2026, 13:42
Քամին Երևանում ու մի շարք մարզերում ծառեր, էլեկտրական սյուներ է տապալել
17030.05.2026, 10:12
Արաբկիրի տներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել է
20329.05.2026, 23:24
Ավտովթար՝ Գայի պողոտայում․ 2 վիրավորներն անչափահասներ են
19029.05.2026, 21:12
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է Սև ծովում նավի վրա ԱԹՍ-ի հարձակման մասին
52329.05.2026, 17:52
Լոս Անջելեսում հայտնաբերվել են հայկական ընտանիքի չորս անդամների մարմինները (տեսանյութ)
40729.05.2026, 13:09