««Էրզրումի հայի տղան» ասաց` ախպեր, ձեզի կսպասինք, յեդ արեք». Նաիրի Հոխիկյան
![]() 328 Երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2024 թ., 18:12 Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «2016-ի հունիս ամիսն էր կարծեմ։ Թուրքիայի՝ Արևմտյան Հայաստանի տարածքում շարունակում էի վավերագրական ֆիլմեր նկարել ազգային ինքնությունը պահպանած հայերի մասին։ Այդ օրը Կարին (Էրզրում) քաղաքում էի, որը լիքն է թուրք ֆաշիստական, մոլեռանդ խմբերով։ Քաղաքում որոշ նկարահումներից ու զրույցներից հետո մտա թուրքական բջջային օպերատորներից մեկի՝ Turkcell-ի գրասենյակ՝ ինտերնետի սիմքարտ գնելու։ Իմանալով, որ Հայաստանից եմ, աշխատողները կանչեցին մի երիտասարդ տղայի, որը յուրահատում ոգևորությամբ կազմակերպեց քարտի վաճառքը, բոլորին իրար խառնեց, վերջում էլ բավական մեծ քանակի ինտերնետ հասանելիություն դրեցին սիմքարտի մեջ, որ կարողանամ հանգիստ օգտագործել։ Բնականաբար, անձնագիրս վերցրին ու քսերոքս արեցին սիմքարտի վաճառքն անելու համար։ Քարտը վերցրի ու շտապելով դուրս եկա՝ շարժվելու դեպի պատմական հայկական Հովվի կամուրջ, որը Կարինից մոտ 60 կմ հեռավորության վրա է՝ Արաքս և Մուրց գետերի վրա՝ միախառնման վայրում։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

««Արցախ», «Վան», «Արարատ» ասողներին կհանձնեն թուրքերին». Արեգ Սավգուլյան
18802:12
«Այս մարդիկ Հայաստանը տանում են իր ավարտական փուլին». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
16400:30
5G-ն ակտիվացնելու պատրվակով մուտք են գործում հեռախոս և կողոպտում
16900:18
5000-ամյա «հաշվապահություն». Իրանում հնագույն բյուրոկրատիայի հսկայական արխիվ է հայտնաբերվել
362Երեկ, 23:55
«Հայը գերի է սեփական երկրում». Արամ Գևորգյան
182Երեկ, 23:24
«Եվրոպական արժեքներն սկսվում են ոչ թե Ստրասբուրգում, այլ Երևանում». Արման Թաթոյան
215Երեկ, 23:00
«Ռուս ուղղափառ եկեղեցին վերջին մեխն է մեխում». Արթուր Ղազարյան
224Երեկ, 22:42
«Փաշինյանը ձեր յուրաքանչյուր քվեն, լռությունը կամ անտարբերությունը մեկնաբանելու է՝ որպես ԱՅՈ». Իշխան Սաղաթելյան
201Երեկ, 22:30
