««Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի, հարևանների և աշխարհի համար փող աշխատելու միջոց է»․ Գևորգ Պապոյան

««Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգն ինքը Հայաստանի, Հայաստանի հարևանների և աշխարհի համար փող աշխատելու միջոց է, տրանսպորտային նոր ուղի»,-լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ երկաթգծով բեռնափոխադրումների վերականգնմանը: «Երկաթգիծը նոր ասելիք է աշխարհին։ Մենք աշխարհին ասում են՝ Արևմուտքից Արևելք, Հյուսիսից Հարավ և հակառակը բեռնափոխադրումներ իրականացնելիս նոր ուղղություն կա, որը կօգտագործեք։ Ընդ որում՝ հատկապես այն կոնտեքստում, երբ նախկինում գործող ուղղություններն այժմ փակ են։ Հաղորդակցությունների վրա ազդում են Մերձավոր Արևելքում առկա կոնֆլիկտները, ՌԴ-Ուկրաինա հակամարտությունը»,- ասաց Պապոյանը՝ նշելով, որ ՀՀ-ն պատրաստ է նոր էջ սկսել իր հարևանների հետ՝ բաց սահմաններով, քանի որ փակ սահմանները Հայաստանը տնտեսապես չեզոքացնելու նպատակ են ունեցել։ «Դա հաջողվել է, քանի որ մեր տնտեսությունը պատրաստ չէր այդ պատերազմին, եթե բաց սահմաններ լինեին, մեր տնտեսությունն էլ երկու անգամ ուժեղ կլիներ»,- ասաց նա:

«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից հեռացրել են «Մուլտի գրուպ»-ի տարբերանշանը
161Երեկ, 17:36
Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
67818.09.2026, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
69718.09.2026, 18:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
46817.09.2026, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
42317.09.2026, 15:12
«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
43716.09.2026, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
43516.09.2026, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
37316.09.2026, 15:12