Զելենսկին, Մակրոնը, Նեթանյահուն և այլք շնորհավորել են Թրամփին

Չնայած ձայների հաշվարկը շարունակվում է, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և այլք շնորհավորել են Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
Իր շնորհավորական ուղերձում Զելենսկին, մասնավորապես, ասել է. «Շնորհավորում եմ Դոնալդ Թրամփին՝ տպավորիչ հաղթանակի կապակցությամբ:
Ես հիշում եմ մեր հրաշալի հանդիպումը սեպտեմբերին, երբ մանրամասն քննարկեցինք Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերությունը, «հաղթանակի» ծրագիրը և Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան կասեցնելու ուղիները։ Բարձր եմ գնահատում նախագահ Թրամփի հավատարմությունը գլոբալ հարցերում «խաղաղություն ուժի միջոցով» մոտեցմանը: Սա այն սկզբունքն է, որը գործնականում կարող է մոտեցնել խաղաղությունը Ուկրաինայում»:

«Դիլիջանում 1 միլիարդ դրամանոց ծրագիրը երկարաձգել են, սակայն սարքածն արդեն քանդվել է». Ոսկան Սարգսյան
1303:06
«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ. նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը». Արտակ Զաքարյան
4402:12
«Տարբեր քաղաքական կերպարներից մի քանի հնարք թռցնելով՝ Նիկոլը փորձել է իր համար ստեղծել «բարի, ազնիվ ու սրտացավ» գործչի կերպար». Արմեն Հովասափյան
6101:00
Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ և փակել օդային տարածքը Էմիրությունների հետ
112Երեկ, 23:30
«Տիգրանաշենը պետք է մնա հայկական. այստեղով անցնում է գլխավոր ռազմավարական ճանապարհ». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
84Երեկ, 23:00
«Հայաստանը թևակոխել է իր ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ». Նիկոլ Փաշինյան
94Երեկ, 20:12
«ԱՄԷ-ն կարող է դիտարկվել որպես Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների վայր». Պեսկով
165Երեկ, 18:36
«Միջազգային կառույցներին նամակներ ենք ուղարկել». Արա Այվազյան (տեսանյութ)
116Երեկ, 17:06