«Մարդիկ զզվել են փսևդոդեմոկրատական քաոսից և լիբերալ ֆաշիզմից»․ Կարեն Քոչարյան

208
Հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2024 թ., 10:12
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բոլորը խոսում են Թրամփի հաղթանակից, սակայն ոչ պակաս կարևոր է այն փաստը, որ հանրապետականները հաղթել են նաև Սենատում և Կոնգրեսում, ձեռք բերելով փաստացի բացարձակ իշխանություն: Եթե հիշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում Եվրոպայում կայացած գրեթե բոլոր ընտրություններում ևս (լինի դա տեղական ինքնակառավարման՝ Գերմանիայում, համապետական՝ Ավստրիայում, Ֆրանսիայում և Իտալիայում, թե համաեվրոպական) գլոբալիստները կրում են լուրջ պարտություններ, կարելի է արձանագրել, որ մարդիկ գրեթե ամենուրեք զզվել են փսևդոդեմոկրատական քաոսից և լիբերալ ֆաշիզմից:
Դա ամենևին չի նշանակում, որ նրանց փոխարինող ուժերը լավն են լինելու…, բայց, որ գլոբալիստներն այլևս չեն բավարարում շատերին՝ արդեն արձանագրված փաստ է
Աղբյուրը` Կարեն Քոչարյան

«Իրանը Օմանում կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղի». Արաղչի
021:18
«Թրամփը մեծացնում է Կոնգրեսի ընտրություններում ընտրողների մասնակցության մակարդակը». #CBS
9020:18
«Թրամփը դա քննարկել է հենց Պուտինի հետ՝ Ուիտկոֆֆի ու Քուշների միջոցով». Հակոբ Բադալյան
6919:06
«Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության վրա հարձակումները». Թրամփ
13518:18
«Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել»․ Դավիթ Պետրոսյան
8416:24
«Իշխանությունները ոչ մի տեսանելի և արդյունավետ քայլ չեն իրականացրել Հայաստանի տարածքն ասկյարներից մաքրելու ուղղությամբ»․ Արթուր Խաչատրյան
7916:12
«Ի՞նչ ուղերձ եք հղում աշխարհին»․ Տաթևիկ Հայրապետյանը՝ դիվանագետներին
9614:12
«ԱՄԷ-ն պատրաստ է հարթակ տրամադրել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար»․ Ուշակով
26912:07