«Տենց լավ չի՝ ԲԴԽ-ի որոշումները մուլտֆիլմի կամ ռեփ տեսահոլովակի տեսքով հրապարակեք». Հայկ Մամիջանյանը՝ Կարեն Անդրեասյանին
238 Ուրբաթ, 08 նոյեմբերի, 2024 թ., 15:48 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դիտեցի Կարեն Անդրեասյանի հարցազրույցը։ Նախ ասեմ, որ հարցազրույցը ոչ թե պարզապես ArmComedy-ի «փայ է», այլ առանձին stand up կարելի է բեմադրել դրա հիման վրա, բայց դա թողնենք պրոֆեսիոնալներին։ Կարեն Անդրեասյանը, հավանաբար, Նիկոլ Փաշինյանի նկարից «խոնավություն է քաշել» ու «ես եմ պատասխանատուն, բայց ոչ մեղավորը» ոճի արդարացումներ էր բերում՝ գրեթե բոլոր հարցերին պատասխանելիս։ Խայտառակ քաղաքական քարոզչական ֆիլմ է հրապարակել դատական իշխանությունը, որում ակնհայտ տեսանելի է այսօրվա կառավարիչների կողմից դատական իշխանության հպատակեցումը, իսկ Անդրեասյանը ասում է, որ ինքն էր հանձնարարել այն պատրաստել, բայց դա իր հետ կապ չունի։ Ասում է. «զեկույցի փոխարեն այս անգամ էլ հանձնարարեցի ֆիլմի տեսքով պատրաստել»: Տենց լավ չի՝ սրանից հետո ԲԴԽ-ի որոշումները մուլտֆիլմի կամ ռեփ տեսահոլովակի տեսքով հրապարակեք։ Չեմ էլ անդրադառնա, որ անդադար սլաքներ է ուղղում Գագիկ Ջհանգիրյանի և մյուս ԲԴԽ նախագահների վրա՝ ասելով, որ կիսաավերակ է ստացել դատական համակարգը։ Առանձին հեքիաթ է չգործող էլեկտրոնային մակագրման համակարգի մասին ստերը։ Ասում է՝ «դատական գործերի 80%-ի պարագայում գործում է էլեկտրոնային մակագրման համակարգը», բայց հենց բանը հասնում է ընդդիմադիր քաղաքական գործիչների վրա կարված գործերին ու, մասնավորապես, կալանքի միջնորդությունների քննման գործերին՝ ձեռքով ենք մակագրում։ Լրիվ պատահական է տենց ստացվել, մենք հո հատուկ չենք իշխանության պատվերները հնազանդ կատարող դատավորներին մակագրում գրեթե բոլոր ընդդիմադիրների վրա սարքած գործերը: Կապ չունի, որ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին այդ համակարգը ներդրվել է ու անխափան աշխատել՝ բարձրացնելով դատական իշխանության անկախության մակարդակը: Մի խոսքով, ինձ տեղեկություն էին հասցրել, որ Կարեն Անդրեասյանը նախարար ժամանակ շատ էր նեղվել, որ Ազգային Ժողով իր բերած օրինագծերից մեկը որակել էի «իրավաբանականի միջակ առաջադիմությամբ ուսանողի ռեֆերատ» (երևի հին տրավմաներն էին գլուխ բարձրացրել)։ Ասեմ, որ Անդրեասյանը հետադիմել է ու օրերս տված իր հարցազրույցը լավագույն դեպքում կարելի է համեմատել «Ուսանողական գարնան» ժամանակ ներկայացվող վատ որակի հումորային մանրապատման հետ։ Այնքան վատ որակի, որ եթե ուսխորհրդական տարիներիս ինձ ներկայացնեին, հաստատ չէի ներառի այդ ծրագրի մեջ»: Աղբյուրը` Հայկ Մամիջանյան |
«Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ մասշտաբի հանցագործություն բացահայտեց Հովիկ Աղազարյանը»․ Ռուբեն Մելիքյան (լուսանկար)
4001:12«Այս հայտարարությունն ունի մեկ նպատակ՝ Սյունիքի և Վայոց ձորի հանձնում Ադրբեջանին»․ Էդգար Ղազարյան (լուսանկար)
7400:24«Պարզ է, թե ինչ նպատակ ունի Ադրբեջանի այս քարոզչությունը»․ Տաթևիկ Հայրապետյան
83Երեկ, 23:30«Խնդիր էր դրված 44-օրյա պատերազմով լուծել Հայաստանի հարցը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
87Երեկ, 23:24«Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում էսկալացիայի որևէ հիմք չկա»․ Նիկոլ Փաշինյան
81Երեկ, 22:36«Նեղ պահին մեր դաշնակիցները մեզ թողել են մենակ, դավաճանել են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
96Երեկ, 22:24«Ես չեմ կարա Սիրիայի հայ համայնքին տարհանել, Սիրիայում իշխանություն կա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
90Երեկ, 21:48««Վիվարո»-ի սեփականատերերը փոխկապակցված են ՔՊ-ի հետ, ամենամեծ թալանն է կատարվում»․ Մհեր Սահակյան (տեսանյութ)
66Երեկ, 21:30