Հայաստանում նախատեսվում է ֆիզիկական անձանց արգելել սնդիկի ներմուծումը և արտահանումը

Հայաստանում նախատեսվում է սահմանել նոր կարգավորումներ՝ ուղղված սնդիկի ներմուծման և արտահանման խստացված հսկողությանը, որի նպատակն է պաշտպանել մարդու առողջությունն ու շրջակա միջավայրը սնդիկի վնասակար ազդեցությունից։ Որոշման նախագծերը հրապարակվել են e-draft իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։Այս որոշման նախագծերը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ ի կատարումն «Սնդիկի մասին» օրենքի պահանջների և Հայաստանի կողմից վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի դրույթների։
Սնդիկի արտահանումն ու ներմուծումը կարգավորող նախագծերը ուղղված են սահմանափակել սնդիկ պարունակող ապրանքների շրջանառությունը և կանխել ապօրինի ներմուծումը, ինչը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ մարդկանց առողջության և բնապահպանական համակարգի վրա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սնդիկը ճանաչել է որպես հանրային առողջությանը վտանգավոր քիմիական նյութ՝ ընդգծելով դրա վնասակար ազդեցությունը նյարդային, մարսողական և իմունային համակարգերի, ինչպես նաև թոքերի, երիկամների և աչքերի վրա։
2020 թվականից սկսած՝ «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան վավերացրած երկրները պարտավորվում են սահմանափակել սնդիկի հավելիչով արտադրանքի ներմուծումը և արտահանումը։ Հայաստանն այս ուղղությամբ իրականացրել է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ սնդիկի հավելիչներով արտադրանքի փուլային դուրսբերումը շրջանառությունից։
Նախագծով սահմանվում են սնդիկի ներմուծման և արտահանման հատուկ կարգեր՝ ներառելով պահանջներ՝ լիցենզիաների տրամադրման, բեռների անվտանգության փաստաթղթերի, ինչպես նաև վտանգավոր նյութերի փոխադրման վերահսկողության վերաբերյալ։
Նախագծով առաջարկվում է արգելել ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանք սնդիկի ներմուծումը և արտահանումը, ինչը ևս կնպաստի սնդիկի ապօրինի շրջանառության նվազեցմանը։Այս նախաձեռնությունը կնպաստի սնդիկ պարունակող արտադրանքների ներմուծման կրճատմանը և դրանց դուրսբերմանը շրջանառությունից, ինչպես նաև կանխարգելման միջոցների ներդրմանը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում նվազեցվեն սնդիկ պարունակող վտանգավոր թափոնների գոյացման ռիսկերը։

«Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի»․ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատուն
9700:48
Ձերբակալվել է Գյումրիում երկու անձի դանակահարած տղամարդը
10800:02
«Երևանը խցանվում է նաև այն պատճառով, որ Հայաստանը խցանված է Երևանում»․ Վահագն Սարոյան
107Երեկ, 23:24
ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կիրականացվեն 4 մարզում և Երևանում (տեսանյութ)
119Երեկ, 23:12
«Ստացվում է՝ 070 կոդով անձնագիր ունեցող մի անձը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը՝ ո՞չ»․ Անուշ Շահրամանյան
155Երեկ, 21:30
Զելենսկին հայտարարել է Պուտինի հետ Մայամիում հանդիպելու պատրաստակամության մասին
190Երեկ, 19:37
Հայկ Կոնջորյանի եղբորը Քննչական կոմիտե են կանչել
107Երեկ, 19:06
Եմենի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել հուսիթների կողմից վերահսկվող տարածքներին
198Երեկ, 18:42