68-ամյա տղամարդու սպանության վարույթով ձերբակալվել է Նոր Դվին բնակավայրի 56-ամյա բնակիչը
![]() 518 Երկուշաբթի, 11 նոյեմբերի, 2024 թ., 22:00 ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ 2024թ․ նոյեմբերի 10–ին 68-ամյա տղամարդու սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ 2024թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 20:10-ին, շտապօգնության խումբը ահազանգով մեկնել է Աէրացիա թաղամաս, որտեղ գործող սուպերմարկետի դիմաց՝ փողոցում, հայտնաբերվել է հիշյալ տղամարդու դին: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում պարզվել է սպանված տղամարդու ինքնությունը, ում գլխի հետին գագաթային հատվածում հայտնաբերվել է արնանման հետքով վնասվածք։ Համաձայն դատաբժիշկ-փորձագետի հայտարարության՝ վնասվածքը առաջացել է բութ առարկայի ներգործության հետևանքով: Իրականացված քննչական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Արարատի մարզի Նոր Դվին բնակավայրի բնակիչ է՝ ծնված 1968թ․։ Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024թ․ նոյեմբերի 10-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Շենգավիթ վարչական շրջանում գործող սուպերմարկետի մոտ 68 և 56-ամյա տղամարդկանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինս փայտե մահակով հարվածել է 68-ամյա տղամարդու գլխին և հեռացել դեպքի վայրից։ Հարվածի արդյունքում ստացած մարմնական վնասվածքից տղամարդը մահացել է։ Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Նոր Դվին բնակավայրի բնակիչը ձերբակալվել է։ |
Իրանի նավահանգստի պայթյունի զոհերի թիվը հասել է 300-ի
16020:20Նոր Նորքի թաղապետն ու աշխատակիցները ծեծեցին Արթուր Չախոյանին (տեսանյութ)
27411:25Խոշոր հրդեհ՝ Թբիլիսիի կենտրոնում (տեսանյութ)
29309:49Բժիշկները մի քանի օր պայքարել են 1 տարեկան երեխայի կյանքի համար, բայց՝ ապարդյուն
323Երեկ, 21:30Իրանում կրկին պայթյուն է որոտացել. կա զոհ
493Երեկ, 21:19Ողբերգական վթար՝ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին
323Երեկ, 19:48Թուրքիայում երեխան 2-րդ հարկից ընկել է աղբարկղի մեջ (տեսանյութ)
462Երեկ, 18:19Մանրամասներ՝ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից (տեսանյութ)
439Երեկ, 13:06