«Տիգրա՛ն ԱվիՐյան, Երևանի կառավարումը ոչ թե ձախողել, այլ տապալել եք»․ Մանուշ Եսայան

Փաստաբան Մանուշ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տիգրան ԱվիՐյան, Երևան քաղաքի կառավարումը ոչ թե ձախողել եք, այլ լրիվ տապալել եք։
1. Այսպես կոչված պարկովշիկները էնքան են…, չգիտեմ ինչ հարմար բառ գրեմ, որ բազար են անում հետդ կայանելու տեղի համար՝ 200 դրամ տաս, թե 1000։
2. Քաղաքի կենտրոնական փողոցներում ով ինչ երկաթի կտոր, ծակ դույլ, ջարդած աթոռ ունի, դնում է ու մտածում, որ ինքն է որոշում՝ ում թույլ տա կայանել։
3. Ճանապարհային գծանշումները կավիճով եք անում, էնպես որ մի ամիս անց ջնջվում են։
4. Ճանապարհներին խրամատներ են առաջացել տարբեր չափերի՝ հավանաբար «ընտիր» ասֆալտապատման արդյունքում։
5. Վարչական շրջաններից և նաև ձեր մեռած կառույցից կա՛մ դիմումի պատասխան չենք ստանում, կա՛մ էնպիսի պատասխան ենք ստանում, որ ուղղակի ուզում ես կարդաս և լաց լինես։
6. Վարչական շրջանների պաշտոնյաները բանդիտի պես են իրենց պահում՝ քաղաքացի ծեծում, հայհոյում։
7. Ապօրինի ծառահատումները քաղաքի օդը դարձրել են շնչելու համար անպիտանի։
Ու էսպես շարունակ։
Ես ուղղակի ապշում եմ. մարդ ինչքա՞ն պիտի չսիրի իր քաղաքը, երկիրը, որ այս աստիճան ամեն ինչ ավերի, վնասի, քանդի։ Մարդ ինչքան պիտի պաշտոնը պաշտի, որ թույլ տա այսքան, այս աստիճան ապօրինություններ։ Ու վերջապես, մարդ ինչքան պիտի թուլակամ լինի, որ, որպես քաղաքացի, ինքն իրեն իր արած-չարածի համար հաշվետու չլինի»։

«Սեն-Պիեռը ֆրանսիական կլինի՝ չնայած Թրամփի քարտեզին». Մակրոն
283Երեկ, 13:12
«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
185Երեկ, 09:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
230Երեկ, 01:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
223Երեկ, 00:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
181Երեկ, 00:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
175Երեկ, 00:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
14719.09.2026, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
14519.09.2026, 23:12