«Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը գրավադրված չէ»․ Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով․ «Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը բանկում, վարկային կազմակերպությունում, որևէ այլ մարմնում կամ անհատի մոտ գրավադրված չէ։
Արցախի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ կատարել եմ փաստաբանական հարցումներ ու իրականացրել այլ ուսումնասիրություններ և ստացել հստակ տեղեկություններ, ինչպես նաև պաշտոնական պատասխան՝ նշածս գույքի նկատմամբ գրանցված գրավի իրավունքի բացակայության մասին։
Հետևաբար ներկայացուցչության շենքը ՀՀ կառավարությանն անցնելու կամ վարկի դիմաց Արցախի չորրորդ նախագահի կողմից գրավադրված լինելու տեղեկությունները մտածացին են ու ոչ իրական։
Իհարկե ՀՀ կառավարությունն ունակ է ցանկացած ստորության, այդ թվում՝ սեփականության իրավունքի բացահայտ խախտման, բայց վստահ եղեք, որ անձամբ ես իրավական և ցանկացած այլ եղանակով խոչընդոտելու եմ Արցախի համար այլևս խորհրդանշական համարվող այդ շենքը ՀՀ կառավարությանն անցնելու քայլերին։
Լրացում։ «Փաստինֆո»-ի լրագրողներից մեկի հարցերին պատասխանելիս երեկ ես էլ եմ խոսել շենքը գրավադրված լինելու ոչ հստակ տեղեկության և ՀՀ կառավարության կողմից այն յուրացնելու հնարավորության մասին։ Այնուամենայնիվ, տեղեկությունը, հուրախություն արցախցիների, չհաստատվեց։ Վստահեցնում եմ, որ «Փաստինֆո»-ն այն լրատվականներից չէ, որը դիտավորությամբ կարող է տարածել կեղծ լուրեր»։

«Մի քիչ թասիբ ունեցեք և տեր կանգնեք». Դավիթ Իշխանյանը՝ Բաքվի բանտից (տեսանյութ)
814:06
«Ադրբեջանը հետևում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության գործընթացին»․ Բայրամով
4413:49
«TRIPP նախագծի իրականացումն առանց Ադրբեջանի մասնակցության անհնար է»․ Բայրամով
4913:43
«Միամտություն է կարծել, որ Զելենսկու օդային շանտաժը կարող է կոտրել Ռուսաստանին»․ Զախարովա (տեսանյութ)
5513:37
«Կխնդրեմ տիկին Կարապետյանին՝ մանրամասն ներկայացնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ իր հարաբերությունները»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5813:12
«Եթե 2018-ին Սերժ Սարգսյանը կրակեր, Մարտի 1-ին երանի էինք տալու». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
5513:00
«Երբ արցախահայությունը բռնի տեղահանվում էր, դուք և ձեր քույրը հանգստանում էիք Դուբայում»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
8312:12
«Ծովինար Վարդանյանի լուսահոգի հայրը նախկինում պետական պաշտոններ է զբաղեցրել․ դա խմբակցությունում կոնֆլիկտ չի առաջացնո՞ւմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5411:54