«Ի՞նչ պարզաբանում ունի Նիկոլ Փաշինյանը՝ իր գործընկեր Արամ Զավենիչի հովանավորած դեպքի վերաբերյալ»․ Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ժողովրդավարության բաստիոնն ու բռնության կուլիսները․
Ժողովրդավարության «բաստիոն» հորջորջվող երկրի ղեկավար աշխատող Նիկոլ Փաշինյանն, ըստ ամենայնի, կա՛մ խիստ ընտրողաբար է հասկանում ժողովրդավարության արժեքները, կա՛մ ընտրողաբար է արձագանքում դրանց խախտումներին։ Հակառակ դեպքում ի՞նչ պարզաբանում ունի նա իր կոալիցիոն գործընկեր Արամ Զավենիչի հովանավորած դեպքի վերաբերյալ, երբ քաղաքացին ենթարկվել է բռնի ճնշման, խմբակային ծեծի են ենթարկել՝ կարծիքի, դիրքորոշման և կոռուպցիոն մեխանիզմների բացահայտման համար։
Երկրում, որտեղ ազատ արտահայտվելու իրավունքը սահմանադրական երաշխիք է, քաղաքական համախոհի «թիկունքում» ծեծելու մթնոլորտը շարունակում է անպատիժ տարածվե՞լ։
Արդյոք մե՞նք ենք սխալ հասկացել ժողովրդավարության բնույթը, թե՞ Նիկոլն այն առաջնորդն է, ով դա ընկալում է որպես բառազարդ՝ արտաքին գործընկերների համար, բայց ոչ՝ իր քաղաքացիների։
Ժողովրդավարության անունից իշխանություն ստացածը պարտավոր է դատապարտել բռնությունը, անկախ նրանից՝ ում կողմից է այն իրականացվում։ Լռելն այս դեպքում մեղսակցությանը համարժեք է»:

«Ազգային վերածնունդը միայն իշխանություն փոխելով չի սկսվում, այլ նաև հայրենիքի հոգևոր վերակերտումով»․ Սամվել դպիր Գրիգորյան
7502:06
«Ես կոնկրետ պատասխան չեմ ստացել Patriot հրթիռների մասին իմ խնդրանքի վերաբերյալ». Զելենսկի
16800:30
«Նոր կարգով դիտորդը պետք է ներկա լինի այնքանով, որքանով նրա ներկայությունը ոչինչ չի փոխում». Մուշեղ Հովսեփյան
8500:06
Թրամփ-Զելենսկի հանդիպումը տևել է 40 րոպե
23500:01
Թրամփը կորոշի՝ նոյեմբերին համաձայնությո՞ւն կնքել Իրանի հետ, թե՞ այն «ջնջել երկրի երեսից»
147Երեկ, 23:30
ԱՄՆ-ն և Իրանը երեքժամյա հանդիպում են ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում
143Երեկ, 23:06
«Մոսկվայի և ԵՄ-ի միջև ուղղակի զինված հակամարտություն տեղի չի ունենա». Թրամփ
148Երեկ, 22:48
Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորվել է Դավիթ Համբարձումյանի եղբայրը
108Երեկ, 22:42