Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Հարգելի՛ քաղաքացի, թույլ մի տուր գրպանդ մտնել». Արշակ Սարգսյան

«Հարգելի՛ քաղաքացի, թույլ մի տուր գրպանդ մտնել». Արշակ Սարգսյան
239
Երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2024 թ., 16:06

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Մենք այս պահին գտնվում ենք Աջափնյակ վարչական շրջանում, Նորաշեն թաղամասում: «Մայր Հայաստանը» նախաձեռնել է ակցիա՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացումներին: Այս իշխանությունները ոչ միայն արժանապատիվ ուղևորափոխադրում չեն ապահովում, այլ դեռ մի բան էլ հունվարի 1-ից ուզում են թանկացնել տրանսպորտի գինը մինչև 300 դրամ: Միացեք մեր քաղաքացիական նախաձեռնությանը և ստիպեք իշխանություններին՝ ընդունել թանկացումների դեմ ուղղված մեր նախագիծը:
Հարգելի՛ քաղաքացի, թույլ մի՛ տուր գրպանդ մտնել:
Միացի՛ր, որ փոխենք»:

Աղբյուրը`   Արշակ Սարգսյան