Նիկոլայ Բաղդասարյանի կնոջ գործով քրեական վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
![]() 195 Չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2024 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է. «Սեպտեմբերի 23-ին գրել էինք, որ ՔՊ-ական նախկին պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի կինը՝ բժիշկ Հռիփսիմե Գրիգորյանը, սեպտեմբերի 19-ին Ռուբինյանց փողոցում «Տոյոտա»-ով վրաերթի է ենթարկել 78-ամյա Սիլվարդ Վարդանյանին, որը մարմնական վնասվածքներից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նույն օրը մահացել է: Մեր հրապարակման պահին քրեական վարույթ չկար, ավելին՝ Քննչական կոմիտեն վթարի վերաբերյալ հաղորդագրություն էլ չէր տարածել: Հիշեցնենք, որ նույն Նիկոլայ Բաղդասարյանը պատգամավոր եղած ժամանակ բողոք էր գրել մի քաղաքացու դեմ, որը հեծանիվով մեծ արագությամբ սլացել էր իր կողքով: Նա դիմել էր իրավապահներին՝ դա ներկայացնելով որպես իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն։ Նրա բողոքի հիման վրա Էջմիածնի բնակիչ Ա․ Ալեքսանյանը կալանավորվել էր: Իսկ Բաղդասարյանի կինն ազատության մեջ է։ Վստահ ենք, որ չի էլ դատվի»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
14202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
13401:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15300:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13900:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
195Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
234Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
152Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
279Երեկ, 23:12
