Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Կենտրոնի թաղապետարանի ձերբակալված պաշտոնյաները կալանավորվել են

Կենտրոնի թաղապետարանի ձերբակալված պաշտոնյաները կալանավորվել են
223
Չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2024 թ., 13:24

Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի պետ Արսեն Աղաբեկյանը, նրա տեղակալը և բաժնի աշխատակիցներից մեկը կալանավորվել են։

Հիշեցնենք, որ երեկ Կենտրոնի թաղապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում քննչական գործողություններ են իրականացվել, ինչին հաջորդել են ձերբակալությունները։ Կաշառքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում երեկ ձերբակալվել է չորս անձ, այդ թվում՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի պետ Արսեն Աղաբեկյանը, նրա տեղակալը, բաժնից մեկ աշխատակից։ Ձերբակալված մյուս անձը քաղաքացի է, այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն: