Ստեփանակերտում մահացած հայ կնոջ մարմինն առ այսօր չի փոխանցվել ՀՀ-ին
![]() 277 Չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2024 թ., 16:42 Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում հոկտեմբերի 20-ին մահացած տարեց հայ կնոջ մարմինն առ այսօր չի փոխանցվել Հայաստանին՝ նրան ՀՀ-ում հուղարկավորելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ Հայաստանում պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: «Կարող եմ փաստել, որ այդ հարցով ընտանիքը մեզ դիմել է։ Մենք կապի մեջ ենք նաև համապատասխան իշխանությունների հետ, սակայն այդ որոշման հետ կապված հարցերը մեր ձեռքերում չեն։ Մենք առաջարկել ենք մեր ծառայությունները՝ որևէ պարագայում՝ որպես չեզոք միջնորդ կազմակերպություն, պատրաստակամ ենք դրանք իրագործելու՝ որոշում կայացնելու և համապատասխան լուծում գտնելու պարագայում, սակայն տվյալ պահին չկա որևէ առաջընթաց»,- ասել է Ամատունին։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
