«Ոչ թե 300 դրամ ա պետք տալ, այլ մի լեն թաթալոշ` Ավինյանին»․ Հրանտ Ավետիսյան
![]() 278 Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2024 թ., 01:06 Ակտիվիստ Հրանտ Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր փորձ կատարեցի օգտվել Երևանի «բարեփոխված» տրանսպորտային համակարգից: Կանգառում հավաքված մարդիկ այնքան շատ էին, որ մոտեցող ավտոբուսներին միայն հայացքով էին կարողանում ուղեկցել: Ավտոբուս բարձրանալը տեղով մեկ ճոխություն ա, չեմ պատկերացնում ո՞նց պիտի անվասայլակով տեղաշարժվող անձը սայլակով ավտոբուս բարձրանա, էն դեպքում, որ էդ ավտոբուսում, եթե քո անձնական քաշը 70կգ-ից ավելի ա, ապա ավտոմատ քո մի բուդը հայտնվում ա մեկ ուրիշի բդերի արանքում: Լավ, ասենք մի կերպ, դռների մի քանի փակվելու փորձերից հետո հայտնվեցիր ավտոբուսի ներսում: Եթե քո ձեռքերը առնվազն երեք մետր երկարություն չունեն, ապա դու այդ QR կոդի սարքին հասնելու տարբերակ չունես (նույնը 100 դրամ վերցնող սարքին): Եթե անգամ երեք մետր էլ լինեն, ոչ մի երաշխիք չկա, որ կկարողանաս հասնել այդ սարքին, որովհետև վեցից տաս հոգի էդ սարքի շուրջ բոլորը ընենց խիտ են կանգնել, որ էդ արանքով անգամ ճանճ չի անցնի: Էս ամենի մեջ զավեշտալին և միաժամանակ խնդալուն այն է, որ կարաս կանգառում իջնես, որ մեկին ճանապարհ տաս իջնի գնա ու հետո պռոստը տեղ չլինի հետ բարձրանաս (իմ հետ հենց ըտենց եղավ): Կանգառից կանգառ թեժ պայքար ա ընթանում նպատակակետին հասնելու համար: Ավտոբուսի վարորդի համար լրիվ միևնույն ա, թե ով կվճարի, իսկ ով ոչ: Ինքը դրանից էլ բաժին չունի ու ինչի վատամարդ դառնա: Հինգ րոպեն մեկ ձևական կրկնում ա, որ ժողովուրդ գոնե իջնելուց կվճարեք, բայց ինքն էլ լավ հասկանում ա, որ էդ անտեր սարքին հասնելն անհնար ա: Մի խոսքով էս տրանսպորտի համար ոչ թե 300 դրամ ա պետք տալ, այլ մի լեն թաթալոշ ավինյանին, որ խելքի գա ու հասկանա, որ պահանջելուց առաջ պետք ա որակ ապահովել»: Աղբյուրը` Հրանտ Ավետիսյան |

Վերին Արտաշատի դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները մասնակցում են ՔՊ-ի քարոզարշավին (տեսանյութ)
3714:30
«Չթողեցին Փաշինյանին մոտենամ, էսպե՞ս են զոհվածի ծնողին հարգում»․ արցախցի (տեսանյութ)
11114:06
Հայանիստում շտապօգնության բժիշկներին սպառնալու համար 49-ամյա տղամարդը ձերբակալվել է
10413:54
«Բաց նամակ՝ Սուրեն Պապիկյանին»․ Վիտալի Մանգասարյան
12113:36
«Ոչ մի սպառնալիք, ոչ պատշաճ խոսույթ չկա․ կան քաղաքական գնահատականներ»․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)
11013:00
«Այս տարի 12-րդ դասարանն ավարտում է ավելի քան 22 հազար երեխա»․ Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)
13812:54
«Պետական դավաճան փնտրելու մեջ կարևոր է սեփական հետքի վրա դուրս չգալը»․ Դերենիկ Մալխասյան
13412:24
«Արցախի հանձնումը հիմա էլ գցում է ԵԱՀԿ միջնորդների գրպանը»․ Էդուարդ Շարմազանով
13512:00
