ԵՊՀ-ում որոշել են փակել Վիկտոր Համբարձումյանի հիմնադրած ամբիոնը
![]() 239 Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2024 թ., 09:42 ԵՊՀ Ֆիզիկայի ինստիտուտի՝ Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնը փակվում է․ այս մասին գրում է «Առավոտ»-ը։ Ըստ լրատվականի՝ փակման մասին տեղեկությունը պատահաբար իմացել են ամբիոնի վարիչ Համլետ Բադալյանից։ «Մեծ գիտխորհուրդն արդեն ընդունել է այդ որոշումը, հոգաբարձուների խորհուրդը չեմ կարծում, թե չի հաստատի, և դրանից հետո հարցը կփակվի»,-ասել է Բադալյանը: Ստացվում է, փաստորեն, ամբիոնը տարրալուծվելու է մի քանի այլ ամբիոնների միջև։ լրատվականը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել նաև ԵՊՀ Մամուլի խոսնակ Քնար Միսակյանից: «ԵՊՀ Ֆիզիկայի ինստիտուտում նախատեսվում են կառուցվածքային փոփոխություններ, ինչի արդյունքում նաև ամբիոններ են միավորվելու, բայց այս պահի դրությամբ նոր ստեղծվող ամբիոնների անունները դեռևս հստակեցված չեն: Նախագիծը ներկայացվել է հոգաբարձուների խորհրդի հաստատմանը»,- ասել է խոսնակը։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
