«Մարդիկ ենթարկվում էին տառապանքների, իսկ աշխարհից ընդամենը հայտարարություններ էինք ստանում». Գեղամ Ստեփանյան
![]() 247 Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2024 թ., 15:36 «Հիմա վերհիշելով, նորից վերապրելով Արցախում տեղի ունեցածը, զարմանք է առաջանում, թե ինչպե՞ս մարդ արարածը կարող էր անցնել այդ ամեն ինչի միջով, և ինչպե՞ս կարող է աշխարհի հանրությունը ուղղակի սնանկ, ոչինչ չասող հայտարարություններով այդ ամեն ինչին արձագանքնել՝ առանց կոնկրետ գործողությունների»,- «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով համաժողովի ընթացքում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: Նա ընդգծեց, որ «աշխարհի աչքի առաջ 120 հազար անձ ամենօրյա ռեժիմով ենթարկվում էին տառապանքների՝ թերսնուցում, սովամահություն, դեղորայքային դեֆիցիտ, իսկ աշխարհից ընդամենը ստանում էինք հայտարարություններ»: Գեղամ Ստեփանյանը նշեց, որ աննկարագրելի ջանքեր էր պահանջվում, որպեսզի կարմիր խաչի միջազգային կոմիտեին խնդրեին, որ հրապարակային հայտարարությամբ հանդես գա՝ իրավիճակի մասին օբեկտիվ տեղեկատվություն ներկայացնելու: «Եթե անգամ հումանիտար կազմակերպությանը պետք է խնդրես, որ հայտարարությամբ հանդես գա, ուրեմն ինչ-որ բան սխալ է գնում մարդու իրավունքների պաշտպանության համակարգում».-ասաց Ստեփանյանը: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
