«Մեր պետության թիվ մեկ հերոսը աշխատող, արդյունք ստեղծող, հարկերը վճարող քաղաքացին է»․ Նիկոլ Փաշինյան
![]() 202 Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2024 թ., 13:06 «Արդյո՞ք հերոսություն է երկրի պաշտպանությանը մասնակցելը, իհարկե հերոսություն է։ Բա եթե զինվորը սնունդ, պաշտպանության միջոց, զենք, հագուստ, տրանսպորտային միջոց, կապի միջոց, ինժեներական կահավորում, գրագետ սպա չունենա, ինչպե՞ս պետք է պաշտպանի երկիրը և հերոսություն անի»,-ԱԺ-ում իր ելությում ասաց Փաշինյանը՝ կրկին անդրադառնալով հարկ վճարողի՝ հերոս լինել, չլինելու թեմային: «Կարո՞ղ է զինվորը հերոսություն անել՝ առանց այս ամեն ինչի․ մեծ հաշվով, բացառված է, կամ կլինեն բացառություններ, որոնք կհաստատեն օրինաչափությունը: Չի՛ կարող, մանավանդ՝ այսօրվա տեխնոլոգիական դարում»,- ասաց նա: Նա խոսեց նաև պայմանագրային զինծառայության մասին՝ ընդգծելով, եթե, օրինակ, պայմանագրային զինծառայողը սոցիալական երաշխիքներ չունենա, արդյոք կանցնի՞ ծառայության: Հետևաբար սոցիալական երաշխիքներ ապահովելու համար անհրաժեշտ է պետական եկամուտ, որն ապահովում է աշխատող, արդյունք ստեղծող, հարկ վճարող քաղաքացին: «Առանց այդ քաղաքացու՝ ո՛չ պետություն կարող է լինել, ո՛չ հերոսություն: Հետևաբար նույնիսկ չեմ պնդում, որովհետև այնքան ակնհայտ է, որ մեր պետության թիվ մեկ հերոսը աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացին է»,- ասաց նա: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13500:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
194Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
230Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
