ԱԺ-ում ՊՊԾ աշխատակիցը քաշել ու ճանկռել է լրագրողին
![]() 194 Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2024 թ., 14:12 ԱԺ անվտանգության աշխատակիցը ոլորել է «Հրապարակ» թերթի լրագրող Լուսինե Շահվերդյանի ձեռքերը՝ ընդհատելով Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ հարցազրույցը։ Այս մասին ահազանգում է լրագրողը, նրա խոսքով հանգիստ հարցազրույց է ընթացել, հարցից խուսափելու համար նախարարը շարժվել է միջանցքով, լրագրողը երբ շարունակել է հարցը, անվտանգության աշխատակիցը ընդհատել է այն, ոլորել ձեռքերը, ճանկռել, ապա քարշ տալով հեռացրել տարածքից՝ թույլ չտալով հարցազրույցը շարունակել: «ՊՊԾ աշխատակցին դուր չեն եկել լրագրողի հարցերը՝ ուղղված Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին, և հենց հարցազրույցի պահին քաշել է լրագրողի թևը՝ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական աշխատանքը, ասելով, թե նախարարը չի ուզում պատասխանել։ Սրբուհի Գալյանը գուցե անձա՞մբ է նման հանձնարարություն տվել բոլոր սահմաններն անցած ՊՊԾ աշխատակիցներին, որոնք ԱԺ-ում տնօրինություն են անում՝ 2021 թվականից սկսած: Բայց նկատենք, որ որպես նախարար լավ չի սկսում իր աշխատանքը՝ լրագրողների հետ շփվելու ունակություն չունեցող անձը չի կարող նախարար աշխատել: Հուսանք՝ լրագրողների իրավունքների համար «պայքարող» ՀԿ-ները չեն անտեսի այս միջադեպը և մի ծավալուն հայտարարություն էլ այս թեմայով կանեն»-գրում է «Հրապարակ»-ը : |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
