«Իշխանությունն արհեստականորեն բախման է տանում` հակադրելով հարկ վճարողին և հայրենիքի պաշտպանին»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանությունն արհեստականորեն նոր խմբային բախման է տանում՝ հակադրելով հարկ վճարողին և հայրենիքի պաշտպանին:
Հասարակության մեջ յուրաքանչյուր մասնագիտություն, աշխատանք իր նշանակությունն ունի և երբ առաջին խրամատում կանգնած զինվորին, սպային ժողովուրդը փառաբանում է, սրբագործում է, ինչպես Փաշինյանն է պնդում, դա որևէ ձևով չի նսեմացնում գործարարի, բժշկի, ֆինանսիստի, վարորդի աշխատանքը կամ նվիրվածությունն իր գործին ու երկրին:
Ի հեճուկս փաշինյանական կոչին՝ չսրբացնել բանակը կամ զինվորին, մեր հասարակությունն այլընտրանք էլ չունի:
Այն ծառայությունը, որը բանակն ու նրա անբաժանելի մասնիկը կազմող զինծառայողներն են արել արցախյան շարժումից, 2 հայկական հանրապետությունների անկախությունից ի վեր, ոչ միայն արժանի է ամենաբարձր հարգանքին, այլ ստիպում է բոլորիս բանակին առնչվելու որպես մեր պետականության գլխավոր հիմնասյան:
Անկախ իշխանության կամքից, ցանկություններից, հանրային վտանգավորություն ներկայացնող արարքներից ու հայտարարություններից, հենց այս պահին էլ բանակի անձնակազմի հիմնական մասը խրամատում է, շաբաթներով, իսկ հաճախ՝ ամիսներով տնից, ընտանիքից հեռու:
Մեր նահատակների արյամբ կազմավորված ու մեր ժողովրդին անկախություն պարգևած բանակն իր առաքելությամբ է արժանացել այն վերաբերմունքին, ինչի դեմ 6-7 տարի կռիվ է տալիս գործող իշխանությունը:
Հետո էլ թե՝ ռազմական բյուջե ենք ավելացնում: Ի՞նչ նպատակի պետք է ծառայի բանակին ուղղված փողը, եթե իշխանությունը բանակի գլխին իջեցնում է անբովանդակ, ապազգային, հակաբանակային, ապագաղափարական ազդանշաններ»:

«Երբ ոտնատակ ես տալիս մի ամբողջ ժողովրդի նվիրական զգացումները, դա կարող է նրան արթնացնել»․ Թաթուլ Հակոբյան
2903:06
«Միացյալ Թագավորությունում սահմանադրական ճգնաժամ է»․ Արթուր Դանիելյան
5202:06
«Վրաստանի ղեկավարները կարող են վարպետության դասեր տալ, թե ինչպես երկիրը գործիքից վերածել գործոնի»․ Վահե Սարգսյան (տեսանյութ)
5401:06
«Ալիևը եվրոչինովնիկների և բյուրոկրատների բերանը փակել է վաղուց՝ խավիարով կամ նավթադոլարներով»․ Հակոբ Բադալյան
5300:48
«Եվրոխորհրդարանը կոռուպցիոներների որջ է»․ Ալիև
11200:24
«Հայերը երկար ժամանակ օգնություն էին փնտրում, բայց Եվրոպան այդպես էլ չեկավ հայերին ազատագրելու»․ Վահան Բաբայան
5900:18
«Հնարավորություններ կան՝ թույլ չտալու, որ Տիգրանաշենը վերցնեն ՀՀ-ից»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
6400:06
«Եղոյանը հավանաբար որոշեց իր աջակցությունը հայտնել ադրբեջանցիներին ու միանալ հակադաշնակցական հիստերիային»․ Արթուր Խաչատրյան
57Երեկ, 23:54