Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ի վիճակի չէ կանգ առնելու իր էության հետ անհամատեղելի արժեքների կազմաքանդման ճանապարհին». Տարոն Սիմոնյան

«Ի վիճակի չէ կանգ առնելու իր էության հետ անհամատեղելի արժեքների կազմաքանդման ճանապարհին». Տարոն Սիմոնյան
235
Ուրբաթ, 15 նոյեմբերի, 2024 թ., 18:48

Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարդ, ում տգիտությունը հասել է անբարոյականության աստիճանի, ի վիճակի չէ կանգ առնելու իր էության հետ անհամատեղելի արժեքների կազմաքանդման ճանապարհին, հատկապես, երբ իշխանություն է ստանում:
Նա, իրոք, օրեցօր ավելի շատ ու ամուր է հավատում իր այդ առաքելությանը:
Պատմությունը ցույց է տալիս, որ նման մարդկանց ապրած կյանքի աղետալի հետևանքներից հետո մի քանի սերնդի ջանք է պահանջվում՝ քանդածը վերականգելու համար:
Այդ նույն պատմությունը ցույց է տալիս նաև, որ երբ հանրությունը ինչ-որ պահի գիտակցում է այդ պատճառահետևանքային կապը, նա այլևս երբեք տգիտությանը իշխանություն չի տալիս:
Եվ սա հույս է արթնացնում...
#սկզբիցպետքէսկսենք ՝ մարդ անհատի ձևավորումից»:

Աղբյուրը`   Տարոն Սիմոնյան