Հայաստանի քաղաքացիները կկարողանան Ղազախստան այցելել նաև նույնականացման քարտերով

Հայաստանի խորհրդարանը վավերացրեց ՀՀ քաղաքացիներին նաև նույնականացման քարտով Ղազախստան մուտք գործելու հնարավորություն տվող համաձայնագիրը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ընդունվեց միաձայն՝ ստանալով 95 կողմ ձայն:
Համաձայնագրով փոփոխություն է կատարվել վավերական ճամփորդական փաստաթղթերի ցանկում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ավելացել է նույնականացման քարտը, Ղազախստանի քաղաքացիների համար՝ անձը հաստատող վկայականը։
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կողմերի կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 30 (երեսուն) օր հետո: Ըստ նախագծի՝ 2024թ. հուլիսի 3-ի դրությամբ ղազախական կողմից չի ստացվել ծանուցում՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ներպետական ընթացակարգերի կատարման մասին:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
4416:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
40913.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
121213.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
46712.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
45012.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
32912.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
82311.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
127811.08.2026, 21:04