Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի տնային կալանքը փոխվել է բանտային կալանքով
![]() 324 Ուրբաթ, 15 նոյեմբերի, 2024 թ., 23:18 Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդու՝ Խաչատուր Բալասանյանի տնային կալանքը փոխվել է բանտային կալանքով: ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը հաստատում է նաև դատախազությունը: Խաչատուր Բալասանյանը հոկտեմբերի 11-ին էր ձերբակալվել «Զվարթնոց» օդնավայականում ԱՄՆ մեկնելու ճանապարհին։ Ապա առաջին ատյանի դատարանը 70 մլն դրամ գրավի դիմաց նրա նկատմամբ տնային կալանք էր նշանակել, ինչը դատախազությունը բողոքարկել էր։ Կրտսեր Բալասանյանը մեղադրվում է Գյումրիի Սեվ բերդ ամրոցի հարակից հողատարածքներն ապօրինի ձեռք բերելու, իսկ գործով անցնող մյուս 4 անձիք, այդ թվում՝ հայրը՝ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հողատարածքն ապօրինի օտարելու համար։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
