Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Ինչպես է խայտառակվում ռեսպուբլիկան». Կարեն Հեքիմյան

«Ինչպես է խայտառակվում ռեսպուբլիկան». Կարեն Հեքիմյան
259
Շաբաթ, 16 նոյեմբերի, 2024 թ., 22:42

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչպես է խայտառակվում ռեսպուբլիկան:
ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն ԱՄՆ-ում է: Ի՞նչ եք կարծում, ո՞ւմ հետ է վերջինս հանդիպել իր ուղևորության ընթացքում՝ Բայդենի՞, Թրամփի՞, Բլինքենի՞, Մասաչուսետսի կամ Քալիֆորնիայի համալսարանների ռեկտորների՞, Գլենդելի քաղաքապետի՞, հայ համայնքի ներկայացուցիչների՞:
Ո՛չ, ո՛չ ու էլի ո՛չ:
Այսրոպեական Հ.Հ-ն հանդիպել է, մեջբերում եմ՝ «ԱՄՆ պետական դեպարտամենտի ակադեմիական փոխանակման ծրագրերի գրասենյակի ղեկավար Մերի Քըրքի և կրթական ու մշակութային գործերի բյուրոյի մասնավոր հատվածի փոխանակման ավագ խորհրդական Բարեթ Հագայի» հետ:
Հիշեցի՞ք, հասկացա՞ք:
Չէ, ես դեմ չեմ, սրանցից «կկպնի» գումար: Մնում է պարզենք, թե որտեղ է այն հանգրվանելու:
Չմոռանամ նշել, որ «հանդիպմանը» մասնակցել է Մակունց Լիլիթը: Այն Մակունց Լիլիթը, որի մեջ էր մշակույթը: Այն մշակույթը, որը մենք յուրաքանչյուր օր տեսնում ենք Հայաստանի փողոցներում: Այն Հայաստանի, որի դեսպանն է Մակունց Լիլիթը:
Շրջանակը փակվեց, հանրապետությունը կփակվի, կեցցե՛ ռեսպուբլիկան»։

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան