«Իսրայելը Մերձավոր Արևելքի Փարիզը վերածում է աղետի գոտու, աշխարհը ծպտուն չի հանում». Կարեն Հովհաննիսյան
98 Այսօր, 20:18 Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աշխարհի աչքի առջև, առանց որևէ խղճի խայթի Իսրայելը ավերակների է վերածում հերթական պետություն՝ Լիբանանը։ Մերձավոր Արևելքի Փարիզը առանց աչքը թարթելու վերածում է աղետի գոտու, լցնում փախստականներով, արյունով։ Աշխարհը ոչ միայն ծպտուն չի հանում, այլ նաև մատ է թափ տալիս բոլոր նրանց վրա, ովքեր փորձում են Լիբանանի կողքը կանգնել․․․ Երկերսանի աշխարհը մինչդեռ Ռուսաստանին էլ ահաբեկիչ, էլ օկուպանտ, էլ թշնամի չի անվանում նույն աշխարհի կողմից հրահրած պատերազմի պատճառով․․․ 2020-ին էլ ձեռքները ծալած նստած դիտում էին, թե ինչպես է մի ողջ ազգի կոտորում թուրք-ադրբեջանական տանդեմը իրենց ահաբեկիչ վարձկաններով։ Փոխանակ մատը մատին տային, անցել էին իրենց հաշիվները մաքրելուն մեր նյարդերի, հույզերի հաշվին՝ մեղադրական սլաքներն ուղղելով իրար դեմ, թե ով պետք է կանգնի Հայաստանի կողքին․․․ Մի խոսքով, միայն ու միայն ուժեղ լինել է պետք մտքով, խելքով, զենքով»: Աղբյուրը` Կարեն Հովհաննիսյան |
Զելենսկին ցանկանում է պատերազմն ավարտել 2025 թվականին՝ «դիվանագիտության» միջոցով
6721:54Իսրայելի նախագահը չեղարկել է այցը Բաքու
9821:42Մոսկովյան 5 հասցեում գտնվող անշարժ գույքը կհատկացվի ՄԻՊ աշխատակազմին
8120:54«Թունելի վերջում էլի Նիկոլն է՝ թրաշված». Լևոն Ջավախյան
10620:36«Իսրայելը Մերձավոր Արևելքի Փարիզը վերածում է աղետի գոտու, աշխարհը ծպտուն չի հանում». Կարեն Հովհաննիսյան
9420:18«Ինչի՞ մասին է խոսել այս մարտնչող անգրագետը մայրաքաղաքի երեխաների հետ». Վահե Սարգսյան
10519:54«Բացեցի, նայեցի տեսա՝ տակը ինչ-որ մեկնաբանություններ են, պարզվեց՝ ճիշտ են». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
19019:36Ռուսական բուհում ադրբեջանցի ուսանողները շրջում են ադրբեջանական դրոշներով և բղավում՝ «ապրիր Ադրբեջան», «ալլահու աքբար» (տեսանյութ)
14218:42