Կիրակի, 17 նոյեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Լքված շենքեր, որ ժամանակին ճարտարապետության չկրկնվող գործեր են եղել»․ Նարինե Կիրակոսյան

108
Այսօր, 16:12

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով․ «Մեր երկրի տարբեր մասերում կան լքված նման շենքեր, որ ժամանակին ճարտարապետության անհատական, չկրկնվող ու յուրովի գործեր են եղել։
Նկարներում պատկերված է Աշտարակ քաղաքի խորհրդային տարիներից մնացած «Առևտրի կենտրոն»-ը։
Շատերիս մանկության հիշողություններում մնացած կլինի այս շենքը։
Ինձ մանկական մի կարի մեքենա և ռոյալ էին ծնողներս այստեղից գնել։ Կարի մեքենան իսկական կար էր անում, դաշնամուրն էլ նվագում, թեկուզ փոքր մանկական խաղալիքի չափի էին։
Լավ չեմ հիշում, որը որտեղից էր գնվել, քանի որ քաղաքի հրապարակում էլ կար ունիվերմագ։
Այնուամենայնիվ, ես զարմանում եմ՝ ինչի՞ նման գեղեցիկ, առանձնահատուկ շենքերը Սովետի փլուզումից հետո չգնեցին ու չգործածեցին նույն խանութի, կամ ռեստորանի կազմակերպման համար։ Այ այսպես տասնյակ տարիներ թալանեցին դուռ, պատուհան ու սարքեցին հանրային զուգարան շատ ու շատ նման շենքեր, որ կարելի էր սրանք քաղաքի այցեքարտ սարքել»։