«Երևանի մանկապարտեզներին մատակարարված հավի մսի և սերուցքային կարագի մեջ հայտնաբերվել են մանրէներ». Աննա Գևորգյան
![]() 230 Երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2024 թ., 13:12 «Հոկտեմբերի 30-ին վերահսկողության վարչության կողմից «ՀՀ ՍԱՏՄ հանրապետական անասնաբուժական սանիտարական և բուսասնիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ սննդամթերքի անվտանգության փորձարկման լաբորատորիայում փորձարկման է ներկայացվել հավի կրծքամիս, որը մատակարարվում է «Սիսիանի հաց» ՍՊԸ-ի կողմից: 05.11.2024թ. լաբորատորիայի ներկայացրած կրծքամսի համար տրված եզրակացության արդյունքում արձանագրվել է անհամապատասխանություն, այն է՝ լիստերիա մոնոցիտոգենես տեսակի բակտերիայի առկայություն»,- նշեց Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Գևորգյանը: «Ձեռնարկվել են անհապաղ միջոցներ՝ ողջ խմբաքանակի օգտագործումը դադարեցնելու և հետ հավաքելու ուղղությամբ: 06.11.2024-ի դրությամբ Երևանի 146 մանկապարտեզներում առկա էր 3000կգ հավի կրծքամից և 850կգ հավի ազդրամիս: Այս գործընթացին զուգահեռ նոյեմբերի 5-ին մանրէաբանական փորձարկման է ներկայացվել նաև սերուցքային կարագի չորս նմուշ: Հիշյալ սննդամթերքը Երևանի բոլոր մանկապարտեզներին մատակարարում է «Դեագա» ՍՊԸ-ն: Փորձաքննությամբ պարզվել է, որ կա անհամապատասխանություն, մասնավորապես՝ մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ: Երևանի 142 մանկապարտեզներում առկա էր 2270 կգ սերուցքային կարագ: Միջոցներ են ձեռնարկվում ամբողջը հավաքելու նպատակով»,- ասաց Գևորգյանը։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
