«Տնային կալանքի ռեժիմը շարունակում է քաղաքական խոչընդոտներ ստեղծել իմ գործունեության համար». Արմեն Աշոտյան
77 Այսօր, 16:12 Ընթանում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը: Նրա նկատմամբ կիրառվել էր տնային կալանք և գրավ: Այս նիստին քննարկվում է տնային կալանքի երկարաձգման հարցը: «Տնային կալանքի ռեժիմը շարունակում է, ըստ իս, քաղաքական խոչընդոտներ ստեղծել իմ գործունեության համար, թեպետ դատարանը փորձեց մաքսիմալ ճկուն և էս ավտորիտար երկրի համար հնարավորինս լիբերալ գտնվել՝ թույլատրելով որոշակի լրագրողական գործունեություն՝ միջնորդավորված կերպով»,- նիստի ժամանակ ասաց Արմեն Աշոտյանը: Ըստ նրա՝ քաղաքական գործունեության խոչընդոտումը տեսանելի է այն աստիճանի, որ իր աջակիցներն ու ընկերները ստիպված են եղել դիմել այլընտրանքային լուծումների․ «Հայաստանում առաջին քաղաքական գործիչն եմ, ոնց ժամանակին առաջինը Ֆեյսբուք մտա ու քթիցս դուրս եկավ հետո, ում ավատարն են հորինել, արհեստական ինտելեկտով ստեղծել են իմ կերպարը, ով իմ անունից խոսում է տեսահոլովակներում: Լա՞վ լուծում է: Լավ կյանքի՞ց է այդ լուծումը, չէ»,- նշեց Աշոտյանը՝ հավելելով, որ տնային կալանքի 70 օրվա ընթացքում որևէ խախտում արձանագրված չէ և ասաց. «Միջնորդում եմ, որպեսզի կիրառվելիք հնարավոր խափանման միջոցը չունենա քաղաքական գործունեության խոչընդոտման որևէ ուղղակի կամ անուղղակի բնույթ կամ հետևանք»: |
Փարաքարի համայնքապետը հրաժարական է ներկայացրել
6917:30«Հրեշը մշտապես արյան դոզայի կարիք ունի». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
7516:48Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով (տեսանյութ)
7216:24«Տնային կալանքի ռեժիմը շարունակում է քաղաքական խոչընդոտներ ստեղծել իմ գործունեության համար». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
7516:12«Բաքվում հերթական սկանդալն է տեղի ունեցել COP29-ի շրջանակներում»․ Տաթևիկ Հայրապետյան
13915:30«Պապը ցանկացել է տեսնել հարյուրավոր անգամ մահացած ու հարություն առած արարածին»․ Էդգար Ղազարյան
10614:54«Առանձնազրույց ունեցա Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ». Նիկոլ Փաշինյան (լուսանկար, տեսանյութ)
9214:48«Երևանի մանկապարտեզներին մատակարարված հավի մսի և սերուցքային կարագի մեջ հայտնաբերվել են մանրէներ». Աննա Գևորգյան (տեսանյութ)
9813:12