Երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Շուտով նրանց կտեսնեք այլ կարևոր կետերում». Հասմիկ Բաբաջանյան

«Շուտով նրանց կտեսնեք այլ կարևոր կետերում». Հասմիկ Բաբաջանյան
113
Այսօր, 19:54

Լրագրող Հասմիկ Բաբաջանյանը «Հրապարակ»-ի իր հոդվածում գրում է. «Տանգո՜․ Փաշինյանը նրանց պարի է հրավիրում
Տանգո՜․․․․ Հարսանիքը նոր է սկսվում։ Խորհրդանշական էր, որ նրանց պաշտոններից ազատումը համընկեցրել է հարսանիքի հետ, որին մասնակցում էր կնոջ հետ։ Երկուստեք հարսանիք է։ Խնամիական հարսանիք։ Նրանք, առանց պատասխանատվության ենթարկվելու, ծով հարստությամբ լքում են իրենց պաշտոնը, Փաշինյանն էլ նրանցից քամած «դառնահեղուկով» «կորցրել է պետությունը»։ Իր խոսքերն են։ Բայց դա՝ առերևույթ։ Շուտով նրանց կտեսնեք այլ կարևոր կետերում։ Աշխատեք չնպաստել դրան՝ ձեր խղճահարությամբ և խաբված լինելու խղճուկ պատկերներով։ Խաբվածը ժողովուրդն է, որն անգամ խաբվելուց հետո չի հավատում, որ խաբվել է»: