«Ո՛չ 300 դրամին». «Մայր Հայաստան» խմբակցությունն ակցիա իրականացրեց
![]() 264 Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2024 թ., 12:24 «Մայր Հայաստան» խմբակցությունն ակցիա իրականացրեց Երևանի ավագանու նիստի ժամանակ՝ դեմ արտահայտվելով քաղաքային տրանսպորտի թանկացմանը․ «Քաղաքային ոչ լեգիտիմ իշխանությունը որոշել է հունվարի 1-ից թանկացնել քաղաքային ուղեվարձի գինը մինչև 300 դրամ։ Որքան էլ փորձեն տարբեր ձևակերպումների, խուճուճ փաթեթների միջոցով քողածածկել իրենց որոշման բուն էությունը, մենք պնդում ենք, որ գալիք տարվանից լինելու է տհաճ անակնկալ մայրաքաղաքի բնակիչների և մայրաքաղաք այցելած քաղաքացիների համար։ Փաստերի ճնշման տակ իշխանություններն ընդունում են, որ կա ստվերային շրջանառություն քաղաքային տրանսպորտի ոլորտում։ Տարբեր հաշվարկներով այդ ստվերն օրական կազմում է 80 հազար դոլար կամ տարեկան մոտ 30 մլն դոլար։ Քաղաքային տրանսպորտի գինը սոցիալական խնդիր է և չի կարելի բիզնես մտածողությամբ մոտենալ հարցին։ Օրական 550 հազար ուղևորի կանխավարկածը և ներկայում տրամադրվող դոտացիայի չափը թույլ է տալիս եզրակացնել, որ միավոր ուղևորափոխադրման ինքնարժեքը 60-65 դրամ է, ինչը հնարավորություն է տալիս գինը պահել 100 դրամի սահմաններում»,- ասաց Մանուկ Սուքիասյանը՝ հայտնելով, որ «Մայր Հայաստան»-ը սկսել է ստորագրահավաք տրանսպորտի թանկացման դեմ։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12
