«Ենթադրենք բոլորին հարկեցինք, դրա իրավական հետևանքը ո՞րն է լինելու». Արծվիկ Մինասյան

«Ձեր բերած փաստարկներն ուղիղ հակասում են թե՛ տնտեսական և թե՛ իրավական կանոններին: Տնտեսական կանոններին՝ այն առումով, որ այս սուբյեկտները գեներացնում են Հայաստանում զբաղվածության էական հատված, և ձեր կողմից չկա գնահատական, թե փոփոխություններն ինչ հնարավոր հետևանքներ կբերեն զբաղվածության ոլորտում: Իրավունքների պաշտպանության մասով ևս չկա գնահատական: Լավ, ենթադրենք բերեցինք, բոլորին հարկեցինք, դրա իրավական հետևանքը ո՞րն է լինելու»,- ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ դիմելով ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին, ով ներկայացրեց մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի ռեժիմից ընդհանուր հարկման համակարգ տեղափոխելու նախաձեռնությունը:
Արման Պողոսյանը պատասխանեց. «Գործող հարկային համակարգն անարդարության էական տարրեր է պարունակում՝ ի դեմս հարկման հատուկ համակարգերի: Մենք հայտարարել ենք՝ այս վիճակը քայլ առ քայլ փոխելու մեր հանձնառության ու պատրաստակամության մասին: Գնահատական կա՝ զբաղվածության վրա ազդեցությունն էական չի լինելու: Ճնշում կարող է լինել որոշակի չգրանցված աշխատողների կամ ստվերում աշխատելու մոտիվացիան կարող է մեծանալ, բայց դրա համար մենք ունենք ինստիտուտներ՝ ի դեմս Պետական եկամուտների կոմիտեի: Այս խնդիրը նույնպես հասցեագրվելու է»:

«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
146Երեկ, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
151Երեկ, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
156Երեկ, 13:06
«Հուսով ենք՝ 2027թ․ սկզբին հնարավոր կլինի ԹՐԻՓՓ-ի հիմնարկեքն իրականացնել»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
162Երեկ, 10:42
«Պետական պարտքն աճում է նախընտրական շրջանում պետական ընտրակաշառքի պատճառով առաջացած դեֆիցիտը փակելու համար»․ Իշխան Սաղաթելյան
121Երեկ, 10:00
««Ցեմենտի շուկա. երբ պրոտեկցիոնիզմը փոխարինվում է ներմուծմամբ». Վահե Դավթյան
171Երեկ, 00:54
«Եթե խաղաղություն է, ազատ առևտուր է, ինչո՞ւ էլ Ադրբեջանից էժան բենզին չի գալիս»․ Արթուր Խաչատրյան
19901.10.2026, 15:18
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավթի արտահանման ռեկորդային ծավալի մասին
66801.10.2026, 08:37