«Ինչո՞վ է պայմանավորված, որ Կառավարությունը հարկային օրենսգրքի փոփոխությունը համարել է անհետաձգելի». Էդգար Ղազարյան

«Ցանկացած հարկային օրենսդրության փոփոխություն առնվազն մեկ տարի ժամանակ պետք է տա տնտեսվարող սուբյեկտներին, որպեսզի իրենք իրենց բիզնեսը պլանավորեն և նախապատրաստվեն նոր հարկային ռեժիմին անցնելուն»,-ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ նշեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ հարց ուղղելով ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին. «Ինչո՞վ է պայմանավորված շտապողականությունը, որ Կառավարությունը հարկային օրենսգրքի փոփոխության նախագծի ընդունումը համարել է անհետաձգելի: Կառավարության նիստում սենց կարևորություն ունեցող էդ հարցը զեկուցվող է եղե՞լ, թե՞ չէ: Որովհետև Կառավարության նիստում զեկուցվում են խմիչքների անվանումները, կամ՝ թթվասերը մսից ա պատրաստված, թե կաթից»:
Արման Պողոսյանը պատասխանեց, որ զեկուցվող է եղել և անհետաձգելի է համարվել այն տրամաբանությամբ, «որպեսզի հնարավոր լինի առաջին ընթերցումը կազմակերպել ընթացիկ տարվա ընթացքում, այնուհետև ունենալ բավարար ժամանակ՝ մասնակցային քննարկումը շարունակելու համար: Մեկ տարին ձեր գնահատականն ու առաջարկն է, այդպիսի կանոն չկա»:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
4416:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
40913.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
121213.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
46712.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
45012.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
32912.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
82311.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
127811.08.2026, 21:04