«Մի պարզ բան, որ ընդդիմությունը չի հասկացել, Նիկոլ Փաշինյանը շատ լավ է հասկացել». Արմինե Օհանյան
![]() 324 Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2024 թ., 17:24 «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի պարզ բան, որ ընդդիմությունը չի հասկացել, Նիկոլ Փաշինյանը շատ լավ է հասկացել. ցանկացած քայլ ու գործողություն՝ անգամ սխալ, նախընտրելի է անգործությունից: Դա է պատճառը, որ երկրի ղեկավարի պաշտոնում իր անելիքը չիմացող, մեր պետության մանևրի ամպլիտուդը զրոյի հասցրած Փաշինյանը երբեմն ծիծաղելի, անհեթեթ, անընդունելի, առաջին հայացքից՝ իրեն վնասող քայլեր է անում: Մի օր հեծանիվ է վարում, մյուս օրը հողաթափերը հագին լուսանկարվում է՝ Կրեմլի ֆոնին, երրորդ օրը՝ մորուքն է սափրում, չորրորդ օրը կադրային «արմագեդոն» է անում կամ Ալիևի կողքը նստած՝ ականջին բան փսփսում, հետո՝ ԱԺ ամբիոնից սրբապիղծ հայտարարություններ է անում, Տիկտոկում տեսանյութեր տեղադրում, ցնցուղը պոկում՝ տալիս նախարարի ձեռքը, իր մեղքով զոհվածների գերեզմաններին է չոքում՝ իբր անչափ ցավում է... Բայց անընդհատ շարժման մեջ է՝ կարևոր չէ, թե հանրային որ շերտը որ քայլին ինչպես կվերաբերվի, ինչքան կքլնգի ու կհայհոյի: Կարևորը պրոցեսն է, ընթացքը, որովհետև մարդիկ հոգնել են պասիվ, ոչինչ չանող, իրենց ստվերից վախեցած, ուրիշի քայլերը շարունակ քննադատող գործիչներից: Նրանք գործողություն են ուզում, քայլեր, շարժում, գործընթաց: Որովհետև շարժվող՝ պայքարող, քայլեր անող, անհանգիստ մարդիկ են ինչ-որ բան փոխում և հաջողությունների հասնում: Ճահիճը ճահիճ է՝ վտանգավոր ու կործանարար: Իսկ մեր ընդդիմությունը ոչ միայն քայլ չի անում, զբաղված է քայլ անողներին քննադատելով՝ այս մեկը սխալ բառ ասաց, մյուսը սխալ քայլ արեց, երրորդը՝ սխալ մարդու հետ հանդիպեց, չորրորդը ծրագիր չունի, հինգերորդը կապված է նախկինների ու ներկաների հետ: Քայլ անողներն էլ իրենց հերթին են սարսափում այս արձագանքներից՝ ոչինչ չանենք, որ ոչինչ չասեն: Եվ «հաղթում է» Նիկոլը»: Աղբյուրը` Արմինե Օհանյան |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
