«Տիկին Աննան մի հատ ճաշ ուտի, 132 մլրդ կհավաքվի». Էդգար Ղազարյան

«Ես անիմաստ եմ համարում այս Կառավարության ներկայացրած որևէ օրինագծի քննարկում, որովհետև այդ օրինագծերը փոփոխությունների չեն ենթարկվում: Հարկային օրենսգիրքը բացառություն չի լինելու»,- ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ ընդգծելով, որ ստեղծված է միակուսակցական բոլշևիկյան կառավարման համակարգ, որի նպատակն է անտանելի պայմաններ ստեղծել, որպեսզի երկրում հայ չմնա: «Ինչքա՞ն փող ա ձեր ուզածը. 132 մլրդ, տիկին Աննան մի հատ ճաշ ուտի, 132 մլրդ կհավաքվի: Հիշե՛ք, թե ինչ խոստումներ եք տվել մարդկանց՝ բիզնեսի ազատություն, մենաշնորհների վերացում, հավասար պայմաններ: 6 տարի իշխանության ղեկին են, մի ապրանքային շուկայում փոփոխություն չի եղել: Էս օրենքը չի փոխվելու, պետք ա էս կառավարությունը փոխվի: Հակառակ դեպքում ստիպված ենք լինելու ոչ թե մենք խմենք հարկ վճարողների կենացը, այլ իրենք վերջին անգամ բաժակ բարձրացնեն հարկ վճարողների հիշատակի կենացը»,- նշեց Ղազարյանը:

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
28619.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
27019.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
156716.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
127615.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
74714.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
166513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
75612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
201310.11.2026, 19:37