«Տարեկան շուրջ 3 մլն մարդ ամբողջ աշխարհում մահանում է այս հիվանդությունից». ՀՀ ԱՆ

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օրն է:
Այն շնչառական ուղիները խցանող, քրոնիկ ընթացքով տարածված հիվանդություն է, որը բնորոշվում է հաճախակի սրացումներով:
Հիվանդությանը բնորոշ է դանդաղ զարգացումը, որով պայմանավորված՝ պացիենտները դիմում են բժշկի բավականին ուշ, երբ արդեն արտահայտված են բրոնխների քրոնիկ բորբոքման և բրոնխոօբստրուկտիվ համախտանիշի կլինիկական նշանները՝
? հազ
? դժվարացած շնչառություն
? ամենօրյա ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ դիմադրողականության նվազում:
Հիվանդության զարգացման հիմնական ռիսկի գործոններն են՝
❗ ծխելը (80-90%)
❗ շրջակա միջավայրում առկա վնասակար և արտադրական նյութերի առկայությունը
❗ ժառանգական նախատրամադրվածությունը
❗ տարիքը և սեռը՝ հաճախ 40-ից բարձր արական սեռի ներկայացուցիչներ
❗ անամնեզում ստորին շնչառական ուղիների կրկնվող վարակները:
Հիվանդության զարգացումը հնարավոր է կանխարգելել՝
✅ վաղ ախտորոշման և ուղեցուցային բուժման շնորհիվ
✅ ծխելը դադարեցնելով
✅ ֆիզիկական ակտիվությամբ
✅ գրիպի սեզոնային սրացումներից խուսափելու նպատակով՝ պատվաստմամբ:
Տարեկան շուրջ 3 մլն մարդ ամբողջ աշխարհում մահանում է այս հիվանդությունից: Ոչ վարակիչ հիվանդությունների մահացության ցուցանիշներով՝ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունից մահացությունը սրտանոթային հիվանդություններից և քաղցկեղից հետո երրորդ տեղում է:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
36217.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
65514.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
68713.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
77212.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
87210.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
106307.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
105707.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
101007.09.2026, 09:24