Կիրակի, 10 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +31 °C

«Հույս ունեմ՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը կփոխի շոուներով ռեյդ անելու պրակտիկան»․ Դանիել Իոաննիսյան

«Հույս ունեմ՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը կփոխի շոուներով ռեյդ անելու պրակտիկան»․ Դանիել Իոաննիսյան
208
Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2024 թ., 19:00

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոանիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ոստիկանական ռեյդ կարելի է անել նախապատրաստվող մեծ հանցագործության կանխման կամ այդպիսի հանցագործություն կատարած անձանց հայտնաբերման համար։

Այլ պարագայում ռեյդ անելը ոստիկանական ռեսուրսների և հանրության համբերության վատնում է։

Ոստիկանության արտաքին ծառայության ամենաարդյունավետ մեթոդը պարեկությունն է։

Առհասարակ, ամեն տեսակի ժամանակավոր ուժեղացված ծառայություններն ու ռեյդերը հակաինստիտուցիոնալ շոու են և նվազեցնում են ամենօրյա հետևողական աշխատանքի ռեսուրսները։

Իսկ հանցավորության դեմ պետք է պայքարել աշխարհում հայտնի ինստիտուցիոնալ մեթոդներով և ոչ շոուներով։ Հույս ունեմ, որ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը կփոխի այս պրակտիկան»։