Ուկրաինան ԱՄՆ-ից բալիստիկ հրթիռներ խոցող ՀՕՊ համակարգեր է խնդրել

Կիևը բանակցություններ է վարում Վաշինգթոնի հետ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ խոցելու ունակ սպառազինության մատակարարման շուրջ, հայտնում է Ukrinform-ը՝ հղում անելով Ուկրաինայի զինված ուժերի աղբյուրներին։ Քննարկվող համակարգերի թվում են Patriot հակաօդային պաշտպանության համակարգի արդիականացված տարբերակները և Aegis մարտական համակարգերը, որոնք նման են Լեհաստանում ԱՄՆ-ի ռազմածովային բազայում արդեն տեղակայվածներին։
Լրատվականի աղբյուրները ցուցադրական քայլ են անվանել Ռուսաստանի վերջին հարվածը Դնեպրին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի կիրառմամբ։ Նման հարձակման հիմնական նպատակն է՝ վախեցնել և ցույց տալ Մոսկվայի վճռականությունը։ Միևնույն ժամանակ, ըստ զրուցակիցների, Ռուսաստանն ունի միայն սահմանափակ թվով նման հրթիռներ:
Նոյեմբերի 21-ին ռուսական բանակը զանգվածային հրթիռային հարձակում է իրականացրել Ուկրաինայի տարածքի վրա։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հարձակումը ներառում է «Օրեշնիկ» միջին հեռահարության բալիստիկ հրթիռի նոր համակարգի փորձարկումը։ Պուտինի խոսքով՝ փորձարկումները պատասխան են եղել Բրյանսկի և Կուրսկի շրջաններին ուկրաինական զինված ուժերի հարվածներին, որոնք իրականացվել են ամերիկյան ATACMS հրթիռների և ֆրանս-անգլիական Storm Shadow (SCALP) հրթիռների միջոցով։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերն իրենց հերթին հայտնել են, որ հարվածի համար Ռուսաստանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է կիրառել։ Ուկրաինայի զինված ուժերն ընդգծել են, որ հարձակումը լուրջ հետևանքների չի հանգեցրել։ ԱՄՆ-ն կարծում է, որ Ռուսաստանը Դնեպրը խոցել է փորձարարական միջին հեռահարության հրթիռով։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեղի ունեցածը համարել է Մոսկվայի ևս մեկ քայլ՝ ուղղված հակամարտության սրմանը։ Նա միջազգային հանրությանը կոչ է արել կոշտ արձագանքել Ռուսաստանի գործողություններին, որոնք, ըստ նրա, սպառնում են ոչ միայն Ուկրաինային, այլև համաշխարհային անվտանգությանը։
Bild-ի բաց տվյալների վերլուծության փորձագետ Յուլիան Ռոպկեն կարծում է, որ Դնեպրի վրա հարձակումն արտացոլում է Վլադիմիր Պուտինի հուսահատությունը։ Նրա կարծիքով, Աստրախանի շրջանի փորձադաշտից, որը գտնվում է թիրախից ավելի քան հազար կիլոմետր հեռավորության վրա, թանկարժեք փորձարարական հրթիռի արձակումը ուժի տեսք չունի, այլ Ուկրաինայի արևմտյան գործընկերների շրջանում վախ սերմանելու փորձի: Փորձագետը հիշեցրել է, որ Ուկրաինան 32 ամիս հաջողությամբ դիմադրում է ագրեսիային և վստահություն է հայտնել, որ Կրեմլի ահաբեկման ծրագրերը չեն աշխատի։

«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է». Սուրեն Սուրենյանց
2803:06
«Զինծառայողի կյանքը չի կարող վերածվել հերթական վիճակագրական ցուցանիշի». ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
7301:12
«Դուք չեք կարող որոշել Ուկրաինայի ճակատագիրն առանց Ուկրաինայի». Զելենսկի
149Երեկ, 23:30
«Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին». Նաիրի Հոխիկյան
96Երեկ, 23:12
«Արագիլ»՝ Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
100Երեկ, 22:48
«Ոստիկանը տխուր դեմքով պատասխանում է՝ ինչ էլ լինի, ինքը չի կանգնելու». Զառա Մարգարյան
107Երեկ, 22:12
Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
178Երեկ, 21:55
Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր
174Երեկ, 21:31