Կարեն Սարուխանյանը հրապարակել է իր օրգանիզմում թմրամիջոցների առկայության վերաբերյալ թեստի արդյունքները
119 Երեկ, 20:00 ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է վերջին օրերին իր անձի շուրջ առկա լուրերին: «Սիրելի՜ Հայրենակիցներ, 2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խզեց հուշագիրը «Բալասանյան Դաշինք»-ի հետ (Հուշագրի խզմանը ես դեմ եմ եղել՝ ունենալով իմ հիմնավորումները), մեր թիմում սկսվեց քննարկումներ քաղաքապետի հնարավոր թեկնածուի շուրջ: Ներթիմային քննարկումների արդյունքում չեղավ կոնսենսուս , թե ո՞վ է լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ապագա քաղաքապետի թեկնածուն։ Արդյունքում կուսակցության վարչությունը որոշեց Գյումրիում ձևավորել ՔՊԿ տարածքային կազմակերպություն և ըստ մեր մոտեցման՝ տարածքային կազմակերպության նախագահը դիտարկվելու է որպես տեղի թիմի լիդեր և առաջնորդելու է մեր նախընտրական ցուցակը։ Այն «քաղաքապետացուները», ովքեր չմասնակցեցին Գյումրու ՏԿ ձևավորմանը, սկսեցին ամենօրյա արշավ՝ լեգիտիմ ձևավորված ՏԿ-ի և Նախագահի դեմ։ «Բալասանյան Դաշինք»-ի հրաժարականներից հետո, երբ Գյումրիում առաջացավ կառավարման ճգնաժամ և պարզ դարձավ, որ գնալու ենք արտահերթ ընտրությունների, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինձ առաջադրեց և պաշտպանեց իմ թեկնածությունը՝ Գյումրիում գալիք ՏԻՄ ընտրություններում որպես քաղաքապետի թեկնածու, հնարավորության դեպքում նշանակվելու քաղաքապետի ԺՊ և հետագայում ընտրություններում գլխավորելու նախընտրական ցուցակը։ Ես ընդունեցի Վարչապետի առաջարկը, այդ մասին եղավ պաշտոնական հայտարարություն, գրեցին նաև լրատվականները։ Այդ ամենը արվում էր շատ հստակ, համակարգված, պատվեր կատարող որոշ բլոգերների թեթև ձեռքով գրված հատուկ հոդվածներով, ֆեյք էջերով քոմենտ գրողների ձեռամբ, իբր Սարուխանյան Կարենը թմրամոլ է։ Սիրելի՜ Գյումրեցիներ, Այդ ողջ ընթացքում ես զբաղված էի Գյումրու համայնքապետարանի, համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող աշխատակիցների աշխատավարձերի բաշխման, քաղաքի կոմունալ աշխատանքների անխոչընդոտ իրականացման համար կատարվող աշխատանքների ընթացքը ապահովելու գործընթացով, բայց որոշ արկածախնդիրներ, բացարձակ թքած ունենալով քաղաքում ստեղծված կառավարման ճգնաժամի վրա, շարունակում էին վարչապետի առաջարկած թեկնածուին վարկաբեկելուն ուղղված կեղտոտ գործը։ Ես ծնվել և մեծացել եմ Գյումրիում, ունեմ քաղաքում ճանաչված և հարգված ծնողներ, մեծ ազգություն, լավ ընկերություն և հարազատներ, բոլորն ինձ լավ են ճանաչում, և ինձ ճանաչողները կփաստեն, որ նման արատավոր երևույթները դատապարտողներից մեկը միշտ ես եմ եղել և շարունակում եմ դատապարտել։ Հենց այդ փուլում, երբ Գյումրի ՏԻՄ ընտրությունների և թեկնածուի շուրջ խոսակցություններն ամենածավալվածն էին՝ իմ հարազատներին բերման ենթարկելը և որևէ լուրջ հիմնավորում չներկայացնելը դատապարտվել է իմ կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում և ,երբ հնչել է միտք, թե ես պատրա՞ստ եմ նման թեստ հանձնել, ես միանշանակ հայտնել եմ, որ պատրաստ եմ ցանկացած թեստ հանձնել, քանի որ մտածելու որևէ բան չունեմ։ Քանի որ կուսակցության վարչության փակ նիստից իմ անձի շուրջ դուրս է եկել սուտ, իրականության հետ աղերս չունեցող տեղեկատվություն, ապա ես ինձ իրավունք եմ վերապահում ներկայացնել ողջ իրականությունը։ Սիրելի՜ Գյումրեցիներ, Կից տեղադրում եմ թեստի արդյունքը, որով ներկայացնում եմ 20 նյութի վերաբերյալ տվյալներ, որոնցից 19-ը բացակայում են ինձ մոտ, իսկ 1-ը՝ բարբիտուրատները, կարող են հանդիպել շատերի մոտ, ովքեր երբեմն լավ քնի համար կամ որպես հանգստացնող օգտագործում են կորվալոլ կամ վալոկարդին, քանի որ դրանց բաղադրության մեջ կա բարբիտուրատների շարքի նյութ՝ ֆենոբարբիտալ։ մեթամֆետամին (կրիստալ) մարիխուանա (պլան, անաշա, հաշիշ, հաշիշի յուղ) Բայց մի բան հստակ է, 19 նյութերի բացասական լինելով 1 դրականը և հստակ հիմնավորումը թույլ չպետք է տար անմարդկային քայլով վարկաբեկել ինձ։ Այն անբարո սուտը, որը տարածում են որոշ ընդդիմադիրներ, իրենց «քաղաքապետացուներ» համարող ինքնակոչներ, սև զգեստ հագած սրբի դեմքով սատանաներ և պատվեր կատարող լրատվականներ՝ չի համապատասխանում իրականությանը։ Ասեմ ավելին, որ ցանկացած լաբորատորիա այս բացվածքով նման թեստ չի կարող անել, սա խիստ մասնագիտական մոտեցում է պահանջում, վստահ եմ ՝ բժիշկները կհաստատեն։ Իսկ եթե սրանից հետո էլ կգտնվեն մարդիկ, ովքեր, օրինակ, կասկածի տակ կդնեն իմ այս հետազոտության տվյալները՝ ասելով, որ այն չի համապատասխանում իրականությանը, կարող եմ իրենց ուզած պահին մի հատ էլ իրենց համար նմուշ տրամադրել, թող իրենք տանեն ստուգելու: Լավ ստուգեն: Խաղաղ ապրեք, Աստված պահապան բոլորիս»: |
«Կարելի է Ադրբեջանի հետ գնալ գործարքի». Նիկոլ Փաշինյան
1600:42«Որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2300:30Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագայի պաշտոնում ունի թեկնածուներ
5100:00«Կաջակցեմ այն հանրային խմբին, որն արագաչափերը հանելու օգտին օրենսդրական նախաձեռնություն կբերի ԱԺ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
58Երեկ, 23:48«Արթուր Պողոսյանի թեկնածությունն եմ առաջադրելու ՔԿ նախագահի պաշտոնում». Նիկոլ Փաշինյան
84Երեկ, 22:54«Կիրակի օրը՝ այո, ուշ երեկոյանը՝ ոչ, տեքստայինը՝ այո». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
83Երեկ, 22:54«Ուզում եմ մի գաղտնիք բացել». Նիկոլ Փաշինյան
117Երեկ, 22:24Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
87Երեկ, 22:10