Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով. «Ժողովուրդ»
![]() 226 Շաբաթ, 23 նոյեմբերի, 2024 թ., 09:36 «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից՝ իրեն վարկաբեկելու և որպես կոռուպցիոներ դիտարկելու համար։ «Դեռ հոկտեմբերին լրագրողները Անդրանիկ Քոչարյանին հարցրել էին՝ հնարավո՞ր է, որ որոշ ՔՊ-ականներ իրենից դժգոհություններ ունեն, ինչպես, օրինակ, Հրաչյա Հակոբյանը, Տիգրան Ավինյանը, Արմեն Փամբուխչյանը, Սիսակ Գաբրիելյանը։ Քոչարյանը պնդել էր, որ տեղյակ չէ, բայց կոնկրետ միջադեպ հիշեց Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի հետ կապված, երբ դիմել էր նրան «Արագած» ռազմարդյունաբերության գործարանի հոսքագծերի հետ վերաբերյալ խնդրով, սակայն, ինչպես հետո պարզվել է, խնդիրը Փամբուխչյանը չի լուծել։ Անդրանիկ Քոչարյանը շարունակել էր նաև. «Մեկ էլ կարդացել եմ իր մասին «Հետք»-ում գրված հոդվածը՝ կապված «Սպայկայի» 1,5 մլրդ դրամ վարկավորման հետ»։ Հարցին՝ այսինքն Արմեն Փամբուխչյանը կոռուպցիոնե՞ր է՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ չի կարող ասել, քանի որ չեն կարող հայտարարել մի բան, քանի դեռ քննություն չկա. «Բայց ինձ մտահոգում է «Սպայկայի» հետ առնչվող պատմությունները» հրապարակավ ասել էր Քոչարյանը: Հիշեցնենք, որ ՔՊ վարչության անդամ Արմեն Փամբուխչյանի 71-ամյա հայրը 40 հեկտար հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզում՝ դեղձի այգիներ հիմնելու համար։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
