«Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ». Անուշ Պողոսյան
![]() 1756 Կիրակի, 24 նոյեմբերի, 2024 թ., 16:12 «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան գրառումը․ «Ընտանեկան բժշկությունը ՀՀ առողջապահության համակարգում ներդրվել է 1997 թվականին. առաջնային բուժօգնության պոլիկլինիկայի ծառայությունը փոխարինվել է ընտանեկան բժշկության ինստիտուտով։ Նպատակը հիվանդությունների ընթացքը վերահսկելն է, առողջ կենսակերպի ներդրումը, ընտանիքի բոլոր անդամների շարունակական բժշկական հսկողությունը, առողջության առաջնային պահպանումը։ Որոշումը հիմնավորվել է նախնական փորձագիտական ուսումնասիրություններով և տնտեսական հաշվարկներով, որոնք իրականացրել է ՀՀ ԱՆ-ն՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ՝ Համաշխարհային բանկի առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) աջակցությամբ։ Առողջության առաջնային պահպանման ոլորտի, որպես յուրաքանչյուր պետության առողջապահական համակարգի առանցքային գործառույթն իրականացնող բնագավառի զարգացումը, որպես մարդու, ընտանիքի, համայնքի և առողջապահական ոլորտի միջև առաջին շփման օղակ, որի լավագույն օրինակն է ընտանեկան բժշկի ինստիտուտը, շարունակում էր լինել Հայաստանի Հանրապետության կառավարության առաջիկա տարիների ռազմավարության գերակայություններից մեկը: Շրջանառվում է մի նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծիը, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգերում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությամբ։ Ըստ նախագծի օպտիմալացվում են 30 բժշկական ամբուլատորիաներ «փնջերի»։ Աղբյուրը` Անուշ Պողոսյան |

Իսրայելը հրթիռակոծել է իրանական դեղագործական ընկերությունը, որն իր տեսակով երկրորդն էր աշխարհում
115Երեկ, 22:30
Բժիշկները հիվանդի աչքից հեռացրել են 20 սանտիմետրանոց որդ
58330.03.2026, 18:46
«Շրջանառվում է նախագիծ, ըստ որի՝ 30 գյուղական ամբուլատորիաներից պետք է մնա 9-ը»․ Անուշ Պողոսյան
59427.03.2026, 14:18
«Հայաստանում գործում է դեղերի թանկացման մաֆիա»․ Հրայր Կամենդատյան
61925.03.2026, 14:18
«Երկրի ղեկավարության համար ապահովագրական համակարգի ներդրումը մարդկանց «բերանը փակելու» միջոց է»․ Գևորգ Գրիգորյան (տեսանյութ)
64625.03.2026, 09:36
«Պոլիկլինիկաներում որոշ նեղ մասնագետների կաբինետները գլորվում են դեպի փակում». Գևորգ Գրիգորյան
77124.03.2026, 11:12
Կարճ տեսանյութերը հանգեցնում են թվային լոբոտոմիայի
138923.03.2026, 22:39
«ՀՀ կառավարությունը չունի որևէ խորքային առաջարկ, որը ենթադրում է տնտեսական կյանքում հիմնարար փոփոխություն». Հակոբ Բադալյան
52123.03.2026, 20:54
