«Կոճակ սեղմող երեսփոխանին ուսուցչից 10 անգամ բարձր աշխատավարձ վճարող պետությունը չի կարող լավ ապագա ունենալ»․ Ոսկան Սարգսյան
![]() 289 Կիրակի, 24 նոյեմբերի, 2024 թ., 17:42 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աշխարհը զարգանում է նոր գիտելիքների, նոր տեխնոլոգիաների հենքի վրա։ ԱՄՆ-ում գործում են 1 տրիլիոն դոլար կապիտալիզացիա ունեցող մեկ տասնյակ ընկերություններ, որոնք աշխատում են համակարգչային արտադրության, համացանցի, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։ Խորհրդարանական կառավարում ունեցող Հայաստանի ԱԺ-ում պատգամավորների մի մասը կիսագրագետ է, չի կարողանում ելույթ ունենալ։ ԱԺ-ում կոճակ սեղմող երեսփոխաները գրեթե 1 միլիոն դրամ ռոճիկ են ստանում, երբ գյուղերում ուսուցիչները մոտ 100 հազար դրամ են ստանում, դրանից ավել ու պակաս ստացողներ էլ կան։ Պաշտոնյաները ուսուցիչներին տարին մի անգամ՝ ուսուցչի օրը գեղեցիկ բառերով մեծարում են, մինչդեռ ուսուցչին նորմալ ռոճիկ, հասարակության մեջ հարգանք է հարկավոր։ Դպրոցներում տղամարդ ուսուցիչներ շատ քիչ են մնացել, ուսուցչի ցածր աշխատավարձով տղամարդը ընտանիք չի կարող պահել։ Հայաստանի դպրոցների շրջանավարտների մի զգալի մասը միջնակարգ կրթության ատեստատ է ստանում, սակայն չունի տարրական գիտելիքներ։ Այդ անգրագետ խավը համապետական ընտրություններում միշտ խաբվում է պոպուլիստ ճառողների սին խոստումներին, ազգի նորահայտ «փրկիչներին»։ Հայաստանի փրկությունը, ապագան որակյալ հանրակրթության, միջին մասնագիտական, համալսարանական բարձրորակ կրթության, գիտելիքահենք տնտեսություն ունենալու մեջ է։ Պարզ, ակնհայտ բան է, սակայն դրա իրականացման համար ռազմավարական ծրագիր, ճանապարհային քարտեզ չկա։ Գուցե թղթերի վրա կա»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
