Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Խեղճ գյուղացիները որքա՞ն կարող են ջուր կրել». Անահիտ Բախշյան

«Խեղճ գյուղացիները որքա՞ն կարող են ջուր կրել». Անահիտ Բախշյան
74
Այսօր, 11:12

ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ահազանգ՝ տարածքային կառավարման նախարարությանն ու Սյունիքի մարզպետարանին:
Երեկ հյուր ունեինք Սիսիանի Ույծ գյուղից, ով ապրում է գյուղի սարի ստորոտին ու ջուր չունեն, տարիներ շարունակ խոստանում են ու մի պոմպի եղածն ի՞նչ է, որ չեն տեղադրում:
Դուք խիղճ ունե՞ք: Որքա՞ն կարելի է ձգձգել Սիսիանի Ույծ գյուղի որոշակի հատվածի ջրամատակարարման խնդրի լուծումը, չեք ամաչո՞ւմ:
Էդ խեղճ գյուղացիները որքա՞ն կարող են ջուր կրել, անասուն պահել, վարել, ցանել: Եթե իսկապես պետականամետ պաշտոնյա եք, ապա պարտավոր եք, լսո՞ւմ եք՝ պարտավո՛ր եք գյուղացուն ապահովել ամեն ինչով, որպեսզի նա մնա իր գյուղում, չուզենա հեռանալ:
Պարտավոր եք անմիջապես լուծել Սիսիանի Ույծ գյուղի որոշակի հատվածի ջրամատակարարման խնդիրը:
Սպասում ենք»:

Աղբյուրը`   Անահիտ Բախշյան