«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են». Արմեն Նուրբեկյան
![]() 236 Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ., 13:12 Լրագրողների հետ զրույցում Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանին հարց ուղղվեց. «արցախցիների կուտակային ֆոնդի հետ կապված խնդիրներ կան, ՍԴ են հայց ներկայացրել. ի վերջո արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդը դադարեցվա՞ծ է, մուտքեր չեն լինո՞ւմ, որքա՞ն գումար կար ամբողջությամբ»: Նուրբեկյանը պատասխանեց, որ հաշվի առնելով գործընթացները, միայն մի բան կարող է ասել. «Այդ ֆոնդերը լրիվ ապահով են և, ֆոնդերի գոյության հետ կապված, ոչ մի խնդիր չկա, այդ գումարները լրիվ ապահով պահվում են»: Անդրադառնալով ՀՀ-ում արդեն աշխատող արցախցիների աշխատավարձից կուտակային ֆոնդ փոխանցումներ արվելուն՝ Նուրբեկյանը նշեց. «Քաղաքացիություն ստանալու հետ կապված հարցեր կան: Եթե ինչ-որ մեկը քաղաքացիություն ստացավ, ինքը գրանցվում է և այստեղ շարունակում է իր աշխատավարձից կուտակումներ անել»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13500:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
194Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
230Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
