«Այս ամենի հետևանքները ծանր են լինելու». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Երևանում՝ Ալեք Մանուկյան փողոցում շարունակեցին տարածաշրջանին բնորոշ և ամենակայուն ծառերից մեկի՝ թեղու փոխարինումը ջերմասեր, մեր քաղաքում մինչ օրս այգե-պուրակային տարածքների կանաչապատման համար նախատեսված, ջերմասեր ալբիցիայով։ Նշված բույսը նույնիսկ մոտ չէ թեղու փոշին նստեցնելու և սաղարթի թափանցիկության պատճառով ՈՒՄ ճառագայթներից ու ջերմությունից բոլորիս պաշտպանելու հատկանիշներին։ Բացի այդ, մեր թռչունների համար սննդի բազա չէ, ի տարբեդություն բարձր յուղայնությամբ օժտված թեղիների սերմի։ Նշեմ, որ ծաղիկը խիստ հոտավետ է՝ դրա համար զանգվածաբար չեն կիրառում, ուշադրությունը գրավելու համար տնկում են սոլիտեր, կամ փոքր խմբերի ձևով, ունի երկարատև ծաղկաթափ ու լրացուցիչ՝ ամբողջ ամառ, տարածքը մաքրելու խնդիր է առաջանալու։ Կարևոր է նաև կյանքի անհամեմատ ավելի կարճ տևողությունը։ Այս ամենի հետևանքները ծանր են լինելու՝ ջերմային կղզիների, ՈՒՄ ճառագայթման, օդի աղտոտվածության ավելացում և այլն։ Ծաղկած ծառերով երեխաներն են ուրախանում, իսկ քաղաքային իշխանությունը, բնակչության առողջական ռիսկերը պետք է նվազեցնի։ Ձեր արածն ուղիղ հակառակն է։ Կրթվեք, աշխարհը բաց է»:

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
151820.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
78019.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
86818.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
94916.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
105214.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
107113.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
124610.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
135807.10.2026, 01:06