«Կոռուպցիոն մեխանի՞զմ, թե՞ «հպարտ քաղաքացիներին» ձեռ առնելուն միտված սադիզմ»․ Հարութ Ուլոյան
![]() 191 Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ., 00:06 Հրապարակախոս Հարութ Ուլոյանի գրառումը․ «Փաստորեն, Երևանում վարորդական իրավունքի գործնական քննություն հանձնելու հերթում 4-5 ամիս պիտի սպասես։ Մոտակա մարզերում, լավագույն դեպքում, 50 օր։ Ու եթե հաշվի ենք առնում, որ ըստ օդում պտտվող լուրերի՝ առաջինից միայն այլմոլորակայիններին ա հաջողվում հանձնել գործնական քննությունը, ապա, լավագույն դեպքում, Երևանում մոտ 1 տարուց նոր միայն բախտ կվիճակվի վարորդական իրավունք ստանալ։ Եթե դա էլ չեղավ, ապա 1 տարուց հետո նորից պիտի տեսական քննություն հանձնես։ Ըստ կարգի՝ առաջին կտրվելուց կարող ես հաջորդը հանձնել ոչ շուտ, քան մեկ շաբաթ հետո, իսկ 2-րդ ու հաջորդներից կտրվելու դեպքում՝ 1 ամիս անց։ Համաձայնեք՝ յուրօրինակ ցինիզմ ա, երբ, ոնց ասացի, փաստացի նույնիսկ առաջին հնարավորությունը գրանցվելու պահից կես տարի հետո միայն կարող ես հանձնել, 2-րդը՝ նույնպես, ու այդպես շարունակ։ Սա բացատրել այն խոսույթներով, թե՝ «բա լավ ա, հո ամեն մեկին չեն տալու» կամ «հերթեր ա, ինչ անեն», դա նշանակում ա չպատասխանել բուն հարցին կամ խուսափել դրանից։ Եթե սրա տակ կոռուպցիոն մեխանիզմ չկա, ապա սա «հպարտ քաղաքացիներին» ձեռ առնելուն միտված սադիզմ ա։ Ու գրեթե ոչ ոք չի բողոքում, որ հանկարծ, ըստ, կրկին, պտտվող լուրերի, քննության ընթացքում՝ քշելիս, հավելյալ «բացթողումներ» չարձանագրվեն։ Ի դեպ, գրանցվելուց էլ դու օր ընտրելու հնարավորություն չունես, ու քննության օրվա մասին տեղեկացնում են, ըստ արձագանքների, քննության նախորդ օրը»։ Աղբյուրը` Հարութ Ուլոյան |
«Միշտ շոուի մասնակիցները ստանում են ռեալ օգուտներ, իսկ Հայաստանը՝ ավեր»․ Սուրեն Սահակյան
11304:06«Արսեն Թորոսյանին դաշնակցականների հայրենանվեր գործունեությունը հանգիստ չի տալիս»․ Մհեր Մելքոնյան
11103:06«Պուտինի հետ մոտալուտ հանդիպման վայրը կհայտարարվի ավելի ուշ». Թրամփ
17401:18«Մինսկի գործընթացին վերջ դրեցինք իմ հայ գործընկերոջ հետ». Ալիև
5601:06Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը խոստացան Թրամփին առաջադրել Խաղաղության նոբելյան մրցանակի
9901:00Նիկոլ Փաշինյանն արհամարհեց Ղարաբաղի հայերի վերադարձի հնարավորության մասին հարցը
32300:54«Անհամբեր սպասում եմ այդ միջանցքին. ես պետք է գամ այդտեղ». Դոնալդ Թրամփ
15900:42Թրամփը երկու անգամ արհամարհեց հալածված հայ քրիստոնյաների մասին հարցը
152Երեկ, 23:54