Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Սոցհարցում անելու` Նիկոլ Փաշինյանի գաղափարը վատը չէ». Դանիել Իոաննիսյան

«Սոցհարցում անելու` Նիկոլ Փաշինյանի գաղափարը վատը չէ». Դանիել Իոաննիսյան
197
Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ., 23:06

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե հաշվի առնենք, որ Գյումրիում ՔՊ-ականների միջև քաղաքապետի տեղի համար ծեծկռտուքների մասին արժանահավատ տեղեկություններ ենք ստանում, ապա քաղաքապետի Ժ/Պ-ի հարցում սոցհարցում անելու՝ Նիկոլ Փաշինյանի գաղափարը վատը չէ։
Այո, ավելի լավ է սոցհարցումով (որը Փաշինյանը «փրայմերիզ» է կոչում), քան վարչական որոշմամբ, կամ, առավելևս, բռունցքներով։
Այդուհանդերձ, Գյումրիի համայնքային իշխանության հարցը, միջնաժամկետ առումով, պետք է լուծվի բացառապես արտահերթ ընտրություններով»: