Աննա Հակոբյանն ու Սրբուհի Գալյանը ներկա են եղել ընտանեկան բռնության թեմայով բանավեճին

Ամփոփվել է «Բանավիճում են երիտասարդները» ծրագիրը, որի շրջանակում ուսանողները բանավիճել են «Ընտանեկան բռնության դեպքերով պատժի խստացումն արդարացված է» թեմայի շուրջ՝ ներկայացնելով իրենց փաստարկներն ու հակափաստարկները։ Բանավեճի մասնակիցներին գնահատել է մասնագիտական ժյուրին։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, տիկին Աննա Հակոբյանը և այլ հյուրեր։
Միջոցառմանը բացման խոսքով է հանդես եկել նախարար Սրբուհի Գալյանը: Ողջունելով մասնակիցներին և կարևորելով երիտասարդների ներգրավվածությունը հանրային նշանակություն ունեցող հարցերի քննարկումներում՝ նախարարը նշել է , որ Արդարադատության նախարարությունը երիտասարդների ներգրավմամբ բազմաթիվ ծրագրեր է իրականացնում և «Բանավիճում են երիտասարդները» այդ ծրագրերից մեկն է։
Եզրափակչում՝ թեմայի շուրջ, բանավիճել են Ռուս-Հայկական և Երևանի պետական համալսարանները:
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանը «Լավագույն բանախոս» անվանակարգում պարգևատրել է Ռուս-Հայկական համալսարանի թիմի ներկայացուցչին։
Մասնագիտական ժյուրիի գնահատման արդյունքներով՝ հաղթող է ճանաչվել ԵՊՀ թիմը։
Միջոցառման փակման խոսքով հանդես է եկել տիկին Աննա Հակոբյանը՝ նշելով, որ բռնության դեմ պայքարը պետք է լինի պետության առաջնահերթություններից մեկը:
Ծրագիրը հնարավորություն է ընձեռել ուսանողներին զարգացնելու փաստարկված խոսքի, քննադատական մտածողության և հանրային քննարկումներում ներգրավվելու հմտությունները՝ խթանելով հասարակական նշանակություն ունեցող հարցերի շուրջ կառուցողական երկխոսությունը:

Աննա Հակոբյանն ու Սրբուհի Գալյանը ներկա են եղել ընտանեկան բռնության թեմայով բանավեճին
1522:42
Վաղարշապատի ասֆալտը շերտ-շերտ պոկվում է (տեսանյութ)
4522:12
«Ներողություն եմ հայցում պարոն Մուրազիից». Տիգրան Խզմալյան
6421:54
«Սևանա լճի մակարդակի բարձրացումը 2012թ-ից արհեստականորեն կասեցվել է». Լևոն Գալստյան (լուսանկար)
5721:30
«Դարձել են քարոզչական թեզի զոհ, թե՝ «ռուսն ու թուրքը նույնն են»». Մհեր Հակոբյան
6121:18
Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներ տեղափոխող նավը խորտակվել է Սև ծովում
10521:01
«Հույսը դրել են Թուրքիայի կառավարության կողմից սուբսիդավորվող բեռնատար ինքնաթիռների վրա». Պեդրո Զարոկյան
8519:18
Ձերբակալվել է Ազարովի նախկին խորհրդականի դեմ մահափորձի մեջ կասկածվողը
15018:55