«Խիստ նկատողություն՝ Շիրակի մարզպետին և ԳՇ անձնակազմի կառավարման վարչության պետին»․ Նիկոլ Փաշինյան
![]() 227 Հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2024 թ., 12:36 «Նախորդ շաբաթ տեսնում ենք հաղորդագրություն, որ Շիրակի մարզի գյուղերից մեկի դպրոցի դասասենյակը անվանակոչվել է ՀՀ ԶՈՒ զինծառայության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի անունով, ընդ որում մարզպետի մասնակցությամբ է այդ արարողությունը տեղի ունեցել»,-Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․ «Տեղի է ունեցել մի պրոցես բարձրաստիճան զինվորականի մասնակցությամբ, որից ՊՆ-ն ընդհանրապես տեղյակ չի, ԳՇ-ն ընդհանրապես տեղյակ չի, պրոցեսը տեղի է ունենում դպրոցում՝ ԿԳՄՍ-ն ընդհանրապես տեղյակ չի, տեղի է ունում մարզպետի մասնակցությամբ՝ ՏԿԵ նախարարը ընդհանրապես տեղյակ չի, և սա տեղի է ունում մի պայմանում, երբ այս դահլիճում տասնյակ անգամներ խոսվել է այն մասին, որ դպրոցում ամեն անկյուն պետք է ձևավորվի՝ բովանդակություն ստանա միայն Կառավարության սահմանած ստանդարտների համաձայն»,-ասսաց Փաշինյանը՝ նշելով, որ ԿԳՄՍ նախարարին հանձնարարել է այդ թվում դե յուրե միջոցներով չեղարկել այդ որոշումը: «Որովհետև ՀՀ-ում կան տասնյակ գեներալներ, տասնյակ տարբեր գյուղերում ծնված և մեծացած նշանավոր մարդիկ և այդպես շարունակ: Հիմա էլ մենք դպրոցները դարձնում ենք մի այդպիսի մրցակցության առարկա, թե որ դասասենյակը ում անունով անվանակոչվի, այն պայմաններում երբ մենք դպրոցների անվանակոչության ստանդարտ ենք սահմանել: Սա անընդունելի մոտեցում է, և որևէ մեկը հանկարծ չմտածի այս նոր պրոցեսը շարունակելու մասին, այդ պրոցեսը պետք է չեղարկվի: Ես խիստ նկատողություն եմ անում Շիրակի մարզպետին և ԳՇ շտաբի անձնակազմի կառավարման վարչության պետ գեներալ Գրիգորյանին: էլի եմ ասում՝ կա պետություն, և կա ապապետություն, և թույլ չեմ տա, որ որևէ մեկը ապապետության տրամաբանության մեջ գործողություններ անի. հետևանքները կլինեն համապատասխան»,- ասաց վարչապետը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
