Սասունիկում կեղտաջրերը լցվում են խմելու ջրի համար նախատեսված տարածք

Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում դիտահորից դուրս թափվող կեղտաջրերը տևական ժամանակ է՝ հոսում և լցվում են խմելու ջրի համար նախատեսված տարածք: Այս մասին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հայտնել են գյուղի բնակիչները:
«30 տարի է՝ այս խնդիրը կա, 30 տարի է՝ պատկան մարմիններին տեղեկացնում ենք: Անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ այցելեց մեր գյուղ, նրան ասացինք, որ էս խնդիրը կա, վարչապետն էլ մեզ ասաց, որ Կառավարությունը ֆինանսավորել է ու անգամ զարմացավ, որ ֆինանսավորումից հետո հարցը չի լուծվել: Ամբողջ կեղտաջուրը հոսում, հասնում է խմելու ջրի համար նախատեսված հատված, որտեղով խմելու ջրի ջրատարն է անցնում և մենք ունենք լուրջ կասկածներ, որ կեղտաջուրը խառնվում է խմելու ջրի հետ, քանի որ ամռանը դեպքեր են եղել, երբ երեխաները թունավորվել են: մենք զանգում ենք «Վեոլիա ջուր», մեզ ասում են՝ մեր գործը չի»,- ասել են բնակիչները:

Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
1915:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
6813:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
6113:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
7213:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
9611:18
Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը
20410:07
Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել. «Հրապարակ»
9209:24
Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
9807:36